03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞վ է Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուն /վիդեո/

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին նորից պնդեց այն տեսակետը, որ իր դեմ մահափորձը ռուսական գործակալությունների գործն է: “Մեսիջ եկավ Հայաստան, որ Հայրիկյանը դառնում է նախագահ: Հայաստանը իրականում կլինի անկախ”,-ասաց Հայրիկյանը:  Նրա խոսքով Վարդան Սեդրակյանը եւ մյուս երկու ամբաստանյալը ընդամենը կատարղ են եղել, հարկավոր է պարզել պատվիրատուին: “Թող նրանք […]

Պարտքեր ուներ, դրա համար էլ որոշեցին վախեցնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին /լրացվում է/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Դատական նիստում ցուցմունք են տալիս ամբաստանյալները: Նախորդ նիստում ցուցմունք տվեցին Վարդան Սեդրակյանն ու Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատարանը կլսի Սամվել Հարությունյանին: Վերջինիս խոսքով, ինքը Վարդան Սեդրակյանից պարտքով փող էր ուզել` քիչ էր տվել: Պարտքեր ուներ, դրա […]

Ինչու սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության

“Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարիս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին:Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետհամատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատորփորձաքննության:  Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” և “Արմսվիթ շանթ” ընկերություններից “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա” և “Չանախ” ընկերությունների  կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշմանպահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ “Բիոկաթ” ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ(սփրեդ): Ս. թ. Հունիսի 22-23-ին “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմիցիրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և  ցածր որակիպաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ  մակնշումը վերոնշյալ Ծառայության համարհիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որիպատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք: “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և […]

Ութը մահացան, 82-ը` լքեցին Հայաստանը /վիդեո/

Երևանի կենտրոնի բնակիչները չեն հոգնում շարունակական պայքարից, նրանք պատրաստ են պայքարելու իրենց սեփականության իրավունքների համար: Henaran.am-ի հետ զրույցում “Սեփականության իրավունքի պաշտպանություն” ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ 2003 թվականի կեսից պայքարում են, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի ձևով դրական տեղաշարժ չի արձանագրվել.”Անցած տարի սեպտեմբերին մեկ-մեկ դիմեցինք ԱԺ բոլոր ֆրակցիաներին, սակայն այդպես էլ պատասխան չստացանք, […]

“Մուրադ չկատաղես”

Ի պատասխան “Ժամանակ” օրաթերթի 21.06.2013թ հրապարակած “ՍամվելԱլեքսանյանի նոր մենաշնորհը” վերտառությամբ հրապարակմանը, հարկ ենք համարում լրատվամիջոցներին և առաջին հերթին “Ժամանակ” օրաթերթին տեղեկացնել, որ, այո’, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում  գրանցված  հաշմանդամներ ն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոսզեղչով կարող են գնել միայն “Նատալի Ֆարմ” ընկերության դեղատնից, ըստ 2013 թվականի մարտի 5-ի N ,,Դ20Պ-ՇՀԱՊՁԲ-11/4-13/2-1,, պայմանագրի, հիմքը՝ “Դավիթաշեն 20 պոլիկլինիկա” ՓԲԸ-ի կողմից հայտարարված դեղորայքի գնման մրցույթի: […]

Լրագրողին կարելի՞ է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար

 Արդյո՞ք լրագրողին կարելի է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար. այս հարցի պատասխանը հայ լրագրողները փորձեցին ճշտել Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհրդի փորձագետ Իզաբելա Կուրկովսկուց: Փորձագետի խոսքով, “Ֆեյսբուքը” շատ զգայուն է, իսկ լրագրողն իրավունք ունի ազատ մեկնաբանություններ անելու, ուստի դրա համար լրագրողին չեն կարող հեռացնել աշխատանքից։ Բոսնիա-Հերցեգովինայում նման դեպք չի եղել, բայց փորձագետը նշեց, որ եղել է դեպք, […]

Էպոսագետի գիրն ուրիշ գրեն է /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման եւ իրականացման մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դատավարությունը: Հունիսի 20-ի դատական նիստում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը դիտողություն արեց Խաչատուր Պողոսյանի պաշտպանին, որը ամբաստանյալի ցուցմունք տալու ժամանակ անընդհատ հուշում էր: Թերեւս սա էր պատճառը, որ […]

Անհայտ կորած ոստիկանի հայրը դեռ սպասում է որդուն

 Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Տարեդարձի կապակցությամբ հանդիսությունն անցկացվեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում: Տոնական հանդիսությունը սկսվեց զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:  Տոնի առթիվ […]

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հայրը բացառում է

Հունիսի 19-ին, ժամը 20:40-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի պատժախցում , ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով՝ ինքնասպանություն է գործել ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը: Նա պատժախուց էր տեղափոխվել հունիսի 11-ին աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար:Նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:”Ժամանակ” թերթի թղթակիցը երեկ զրուցել է ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հոր՝ Արմեն Հազրոյանի հետ:Հարցին, թե ինչու է Մանվել Հազրոյանը […]

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

Այսօր ՀՀ ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. ”Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի