03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պատգամավորը մանրամասնում է հոգեբուժարան տեղափոխված կնոջ եւ “Իդեալ”-ի հետ կապված սկանդալը

Որոշ մարդիկ խնդիրներ ունեն տրամաբանության հետ. ԱԺ պատգամավորԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իր անվան հետ վերջերս շրջանառվող խոսակցություններին. Զանգվածային որոշ լրատվամիջոցներ և քաղաքացիական ակտիվիստներ իմ անվան հետ են կապում Կոմիտաս փողոց 56 շենքի 115 բնակարանում բնակվող տիկին Ամալյա Նազարեթյանին առընչվող խնդիրները, ընդհուպ մինչև նրան հոգեբուժարան տեղափոխելը և այնտեղ մի քանի […]

Վարչապետը պատրաստ սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին

Henaran.am-ի տեղեկություններով, առաջիկայում մի քանի նախարարությունների ԾԻԳ-երի տնօրեններ կազատվեն աշխատանքից: Ինչպես նշում են կառավարության մեր աղբյուրները, դա կապված է Վերահսկիչ պալատի զեկույցի արդյունքների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն պատրաստել է փաթեթը: Վերջինս սպասում է հանրապետության նախագահին, որպեսզի վերջնական ճշտի անելիքները: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդում է: Նա կվերադառնա հունիսի 21-ին: Ի դեպ, կառավարությունը չի դիմի […]

Վարչապետն ու Կճոյանը կապ չունեն օֆշորի հետ. նամակում գրել է հետախուզվողը

“Հետքը” երեկ  էլեկտրոնային փոստով նամակ է ստացել գործարար Աշոտ Սուքիասյանից: Լրատվամիջոցը հիշեցնում է,  որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. […]

“Ասացին վրեժխնդիր լինենք”. Բուդաղյանները սպասում են

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ողբերգական միջադեպի մասնակից Բուդաղյան եղբայրների մայրը՝ տիկին Ալլան Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդիները չեն կարող վրեժխնդիր լինել: “Կսպասենք դատ-դատաստանին, վերեւ Աստված կա”,-տիկին Ալլայի խոսքով, ամուսնու եղբայրն է Մոսկվայից եկել, նրա տղան, մեկ ուրիշ բարեկամ: “Նրանք դրսերում լավ գործի են, բիզնեսմեն են: Ասացին վրեժխնդիր լինենք, […]

Բա ուրիշ ի՞նչ պիտի անեն. Իշխան Զաքարյանը զայրացավ /վիդեո/

”Ընդդիմադիրները բա պիտի ասեն, բա ուրիշ ի՞նչ պիտի անեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունները, թե ՎՊ-ի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում շոու է: Զաքարյանը նշեց, որ բոլոր պատգամավորները չէ, որ քննադատում են ՎՊ-ի հաշվետվությունը: Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում շատերը դեռ քննադատում են` Իշխան Զաքարյանը […]

Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:  Վ.Ղուկասյանը կալանքի մեջ է գտնվում ապրիլի 24-ից եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ եւ 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը: Մեղադրյալն իրեն […]

Քաղաքական և հոգևոր երկրորդ դեմքերը օֆշորային մագնա՞տ են. ուրեմն մենք պետություն կոչվելու իրավունք չունենք

Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հայաստանյան գործիչների անունը առաջին անգամ չէ, որ շոշափվում է օֆշորային դաշտում:“Նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանը հիմնեց “տիվիտի” կազմակերպություն, որը առանց կոպեկ ներդնելու կարողացավ մի քանի փուլերով դառնալ Հայաստանի հեռահաղորդակցման համակարգի շուրջ 49 տոկոսի տերը և օֆշորային գոտիների հետ կապված շուրջ 75 հազար դոլար […]

Դիզվառելիքի գործն ու Աբրահամյանները

Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը այսօր՝ հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի եւ պարարտանյութեր հատկացնելու գործընթացում  ֆինանսների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների մասին: Ուսումնասիրությունները իրականացվել են մասնավորապես  4 մազերում` Շիրակում, Գեղարքունիքում, Արարատում եւ Կոտայքում : Ամենից շատ խախտումները գրանցվել են Արարատի մարզում։ Այստեղ մոտ 83 միլիոն դրամի վնաս է հասցվել […]

Ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին:  Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Հ. Հովհաննիսյանը, 2013 թվականի ապրիլի 18-ին վերակարգով նշանակված լինելով կալանավոր Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ […]

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի