07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքական և հոգևոր երկրորդ դեմքերը օֆշորային մագնա՞տ են. ուրեմն մենք պետություն կոչվելու իրավունք չունենք

Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հայաստանյան գործիչների անունը առաջին անգամ չէ, որ շոշափվում է օֆշորային դաշտում:
“Նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանը հիմնեց 
“տիվիտի” կազմակերպություն, որը առանց կոպեկ ներդնելու կարողացավ մի քանի փուլերով դառնալ Հայաստանի հեռահաղորդակցման համակարգի շուրջ 49 տոկոսի տերը և օֆշորային գոտիների հետ կապված շուրջ 75 հազար դոլար գրպանեց: Օֆշորը Հայաստանի համար նորություն չի, բարձրաձայնողների մեծ մասը իրենք են եղել ստեղծման ճարտարապետներ, որպես օրինակ ասեմ՝ Հրանտ Բագրատյանը”,-նշեց Սադոյանը:

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները  շոշափվում են օֆշորային դաշտում և մամուլում ընդգրկված որոշ փաստաթղթերի միջոցով նրանք ներկայացվում են որպես օֆշորային մագնատներ: Արշակ Սադոյանին սակայն մամուլի հրապարակումները հավաստի չեն թվում. “Մամուլում ներկայացված փաստերը ապացուցողական չեն փաստերի տեսանկյունից, ես իրեք հատ Տիգրան Սարգսյան գիտեմ, գուցե ինքը չի”,-նկատեց նա:

Նրա դիտարկմամբ`  այդ պատճառով էլ Տիգրան Սարգսյանը դիմել է` պարզելու համար, թե ով է իր անունը շահարկում:

Հասարակական -քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը սակայն կարծում է, որ ըստ էության Հայաստանի քաղաքական իշխանության և հոգևոր իշխանության երկրորդ դեմքերը պարտավոր են փաստերով հերքել շրջանառվող լուրերը. “Այդ մարդկանց անունները շոշափվում են և արդեն էլ ինձ բան չի հետաքրքրում, եթե մեր համապատասխան ծառայությունները չեն կարողանում ճշտել, թե իսկապես այս երկու մարդիկ են ստորագրել համապատասխան փաստաթղթերի տակ թե ոչ, ուրեմն մենք պետություն կոչվելու իրավունք չունենք”,-փաստեց Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի` հասարակությունը պահանջատեր է և հարկավոր է այս հարցերի պատասխանը տալ. “Հերքումը բանավոր չի լինում պետք է հերքել փաստերով և մեղավորներին էլ պատժել”,- հավելեց Գառնիկ Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ