07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավորը մանրամասնում է հոգեբուժարան տեղափոխված կնոջ եւ “Իդեալ”-ի հետ կապված սկանդալը

Որոշ մարդիկ խնդիրներ ունեն տրամաբանության հետ. ԱԺ պատգամավորԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իր անվան հետ վերջերս շրջանառվող խոսակցություններին.

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ և քաղաքացիական ակտիվիստներ իմ անվան հետ են կապում Կոմիտաս փողոց 56 շենքի 115 բնակարանում բնակվող տիկին Ամալյա Նազարեթյանին առընչվող խնդիրները, ընդհուպ մինչև նրան հոգեբուժարան տեղափոխելը և այնտեղ մի քանի օր պահելը:

Տևական ժամանակ չէի ցանկանում արձագանքել անհիմն և տրամաբանությունից դուրս մեղադրանքներին, բայց քանի որ ինչ-որ անձինք մամուլում և սոցիալական ցանցերում փորձում են զրպարտել արդեն ընտանիքիս անդամներին, ստիպված եմ որոշ պարզաբանումներ տալ:

Չեմ հանդիսացել ու չեմ հանդիսանում “Իդեալ” խանութների ցանցի սեփականատերը: “Իդեալ” համակարգն ընդամենը վարձակալում է Կոմիտաս 56 հասցում գտնվող տարածքը, (վարձատու կազմակերպության բաժնետեր եմ հանդիսանոմ նաև ես), ուստի չեմ կարող լինել “Իդեալ” համակարգի և որևէ քաղաքացու միջև ծագած վեճերի մասնակից:

Իսկ Ա. Նազարեթյանը խոստովանել է , որ թշնամի է դարձել “Իդեալ” խանութի աշխատակիցների հետ իրեն իբր անօրակ ապրանք վաճառելուց հետո: Ինչքանով տեղյակ եմ ես և այդ շենքի բնակիչները, “Իդեալ” խանութի աշխատակիցները տարիներ շարունակ բողոքել են իրավապահ մարմիններին այդ տիկնոջից, որը պարբերաբար կոմֆլիկտային իրավիճակներ է ստեղծել խանութում:

Ամալյա Նազարեթյանի հետ անձամբ որևէ շփում երբևէ չեմ ունեցել: Տարիներ առաջ լսել եմ տիկին Նազարեթյանի բողոքի մասին, որ “Իդեալ” խանութում տեղադրված օդորակիչի ձայնից փչացել է նրա բնակարանի հեռուստացույցը: Հասկանալով վերոնշյալ մեղադրանքի անհեթեթությունը, պատասխանատվություն չկրելով խանութի, այդ թվում օդորակիչի աշխատանքի համար, բայց հաշվի առնելով միայնակ տիկնոջ պսատկառելի տարիքը` վարձատու կազմակերպությունը և “Կոմիտաս” սրճարանի տնօրինությունը, որի տնօրենը հանդիաանում է եղբայրս` Անդրանիկ Մխիթարյանը, (վերջինիս անունը նույնպես շահարկվել է նշյալ պատմության մեջ), նրան առաջարկել են նոր հեռուստացույց: Սակայն տիկին Նազարեթյանը մերժել է առաջարկը` պատճառաբանելով, որ նոր հեռուստացույցի ճառագայթումով և նրա մեջ տեղադրված պայթուցիկ սարքով ցանկանում են վնաս հասցնել իր առողջությանը:

Նշեմ նաև, որ որևէ առնչություն չեմ ունեցել և չէի կարող ունենալ Ա Նազարեթյանի` հոգեբուժարան տեղափոխվելու և մի քանի օր նրա հետ բուժհետազոտություններ անցկացնելու հետ: Այն մարդիկ, ովքեր ենթադրում են, որ ես կարող եմ քաղաքացուն հոգեբուժարան ուղարկել և այնտեղ բռնի կերպով պահել, որոշ խնդիրներ ունեն տրամաբանության հետ, աղոտ պատկերացում ունեն իրական կյանքի մասին և չեն ճանաչում ինձ: Ինձ համար նաև զարմանալի է, որ հրապարակումների հեղինակները ուշադրություն չեն դարձնում առողջապահության նախարարության հայտարարությանը, որտեղ ասված էր, որ տիկին Նազարեթյանը որոշակի հոգեկան խնդիրներ ունի:

ԱԺ պատգամավոր եմ 1998 թվականից, ու երբևէ բողոքներ չեն եղել ընտրատարածքի բնակիչներից այն մասին, որ որևէ քաղաքացու իրավունք ոտնահարել եմ, նրան անհարգալից վերաբերվել, չեմ հասել օգնության, եթե եղել է դրա անհրաժեշտությունը: Ուստի կառաջարկեի լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներին և քաղաքացիների իրավունքներով մտահոգված ակտիվիտսներին ավելի ուշադիր ու անկողմնակալ լինել ցանկացած խնդիրներ բարձրացնելիս: Կխնդրեի նաև ինչ-ինչ նպատակների հասնելու համար իմ անձը շահարկման առարկա չդարձնել:

Արմեն Մխիթարյան` ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ