18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Պարտքեր ուներ, դրա համար էլ որոշեցին վախեցնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին /լրացվում է/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Դատական նիստում ցուցմունք են տալիս ամբաստանյալները: Նախորդ նիստում ցուցմունք տվեցին Վարդան Սեդրակյանն ու Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատարանը կլսի Սամվել Հարությունյանին:

Վերջինիս խոսքով, ինքը Վարդան Սեդրակյանից պարտքով փող էր ուզել` քիչ էր տվել: Պարտքեր ուներ, դրա համար էլ որոշեցին վախեցնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, որպեսզի հետագայում “բարդեն Վարդանի վրա”:

Ցուցմունք տալուց  հետո Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարվում է բոլորի հարցերին պատասխանելուց:

Տեսնելով էական հակասություն ամբաստանյալի նախնական ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքի հետ, պետական մեղադրողը միջնորդեց դատարանին՝ հրապարակելու ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննակա մարմնին տված ցուցմունքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ