“Մուրադ չկատաղես”
Ի պատասխան “Ժամանակ” օրաթերթի 21.06.2013թ հրապարակած “ՍամվելԱլեքսանյանի նոր մենաշնորհը” վերտառությամբ հրապարակմանը, հարկ ենք համարում լրատվամիջոցներին և առաջին հերթին “Ժամանակ” օրաթերթին տեղեկացնել, որ, այո’, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներ ն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոսզեղչով կարող են գնել միայն “Նատալի Ֆարմ” ընկերության դեղատնից, ըստ 2013 թվականի մարտի 5-ի N ,,Դ20Պ-ՇՀԱՊՁԲ-11/4-13/2-1,, պայմանագրի, հիմքը՝ “Դավիթաշեն 20 պոլիկլինիկա” ՓԲԸ-ի կողմից հայտարարված դեղորայքի գնման մրցույթի:
Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ “Նատալի Ֆարմ” դեղատանը վաճառվող դեղորայքը անհամեմատ թանկեն, քանտարածքումգործողայլդեղատներում, տեղեկցնենք, որ հայտարարված մրցույթում “Նատալի Ֆարմ” ընկերությունը եղել է միակը, որը առաջարկել է ամենաէժան գները պահանջվող դեղորայքների համար և հաղթել:
Պայմանագրով ձեռք բերված ավելին քան 60 անուն դեղորայքը մրցույթին մասնակցել է շուկայականից ավելին քան 15% մատչելի և հաստատուն գներով, այն դեպքում, որ դեղորայիքի շուկայում ամեն օր արձանագրվում են գների աճ, և այս դեպքում գրել, որ “Նատալի Ֆարմ” ընկերրությունը հաշմանդամներին տրվող պետական դեղերի մենաշնորհին է տիրապետում Դավիթաշենում, համարում ենք հերյուրանք:
Որպես օրինակ ներկայացնում ենք ENAP-H 10մգ N 20 դեղորայքի գինը, որը պետությունը գնել է 1700 դրամով և հաշվառված հիվանդին հասանելի է 50 տոկոս էժան գնով, այն դեպքում երբ վերոնշյալ դեղորայքի շուկայական գինը 1900 դրամ է:
“Նատալի Ֆարմ” ընկերությունը խնդրում և հորդորում է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք սովոր են հանրությանը ներկայացնել նյութի միայն միակողմանի հատվածը, զերծ մնալ “Նատալի Ֆարմ” ընկերության մասին լուսաբանվող նյութերից:
Լինելով ազատ մամուլի կողմնակից, տեղեկացնենք, որ այսուհետ բոլոր այն հրապարակումները, որոնք կարող են հանգեցնել ընկերության բարի համբավի արատավորմանը, վարկաբեկմանը և հեղինակազրկել ընկերությանը՝ արատավորելով վերջինիս անունը, տվյալ լրատվամիջոցների հետ կխոսենք իրենց լեզվով և պատասխան կտան օրենքով նախատեսված կարգով:
Հարգանքներով “Նատալի Ֆարմ” ՍՊԸ բուժհաստատությունների սպասարկման բաժնի պետ Կարեն Ավետիսյան
Հիշեցնենք, “Ժամանակի” տեղեկություններով՝ Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն “Երեւան սիթի” խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում: “Ստացվում է՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ ավելի ճիշտ՝ նրա կինը, ով “Երեւան սիթիի փաստացի տերն է, նաեւ հաշմանդամներին տրվող պետական դեղերի մենաշնորհին է տիրապետում Դավթաշենում:
Անհայտ է միայն, թե արդյոք մյուս պոլիկլինիկաներո՞ւմ էլ է կիրառվում “Երեւան սիթիից” գնելու պարտադիր պայմանը”,- գրում է “Ժամանակը”: