18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լրագրողին կարելի՞ է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար

 Արդյո՞ք լրագրողին կարելի է հեռացնել աշխատանքից ֆեյսբուքյան գրառման համար. այս հարցի պատասխանը հայ լրագրողները փորձեցին ճշտել Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհրդի փորձագետ Իզաբելա Կուրկովսկուց:

Փորձագետի խոսքով, “Ֆեյսբուքը” շատ զգայուն է, իսկ լրագրողն իրավունք ունի ազատ մեկնաբանություններ անելու, ուստի դրա համար լրագրողին չեն կարող հեռացնել աշխատանքից։ Բոսնիա-Հերցեգովինայում նման դեպք չի եղել, բայց փորձագետը նշեց, որ եղել է դեպք, երբ լրագրողն աշխատանքից հեռացվել է հանրային հեռուստատեսությամբ ատելություն սերմանելու համար։  

Նշենք, որ Աղվերանում Երեւանի մամուլի ակումբը կազմակերպել է “Լրագրողական էթիկայի եւ ԶԼՄ-ների ինքնակարգավորումն օնլայն մեդիաներում” թեմայով սեմինար-քննարկումը։

Ի․Կուրկովսկին պատմեց, որ  90-ականների սկզբին Բոսնիա-Հերցեգովինայում տեղի ունեցած ազգամիջյան պատերազմի հետեւանքով լրատվական դաշտը դժվարությամբ կայացավ։ Լրատվամիջոցները  ատելություն էին տարածում, օբյեկտիվ չէին, չէին  կատարում հանրությանը ծառայելու իրենց գլխավոր ֆունկցիան։

1999-ին աշխարհի 51 պետություններ համախմբվել եւ ստեղծել են Հարավ-արեւելյան Եվրոպայի դաշնագիրը, որտեղ նշվում էր, որ ԶԼՄ-ները հասարակության շատ կարեւոր բաղադրիչն են, եւ քանի որ պատերազմից հետո լրատվամիջոցները քայքայված էին, սա դարձավ ԶԼՄ-ների վերափոխման գործընթացի սկիզբ։  Դա էլ հիմք դրեց մամուլի խորհուրդներին:

Դրանք, ըստ փորձագետի,  ԶԼՄ-ների պահապաններն են, պատասխանատու են ինֆորմացիայի ազատության եւ էթիկայի կանոնների պահպանման համար, ինչպես նաեւ կարող են հասարակությունից բողոքներ ընդունել եւ հանդես գալ քննադատությամբ, եթե լրատվամիջոցները սխալներ են թույլ տալիս։ Բոսնիա-Հերցեգովինայի մամուլի խորհուրդը ստեղծվել է միջազգային հանրույթի կողմից, սկզբնական շրջանում, խորհուրդը տարին ընդամենը 6 բողոք էր ստանում, այն էլ քաղաքական գործիչներից: Քաղաքացիական հասարակության կողմից համարյա բողոք չէր լինում:

Իրավիճակը կտրուկ փոխվեց  2008-ին, երբ  մամուլի խորհուրդը  սկսեց իր PR գործունեությունը՝ մասնավորապես տպագիր մամուլից անցնելով նաեւ առցանց գործունեության: Ի դեպ, Բոսնիա-Հերցեգովինայում նախընտրական քարոզչության շրջանում մամուլում տեղ գտած հոդվածների հետ անհամաձայնության դեպքում քաղաքական գործիչները դիմում են նախեւառաջ մամուլի խորհրդին եւ ոչ թե միանգամից Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ դատարան։ Մամուլի խորհուրդը պատժիչ մարմին չէ, բայց կարող է հերքում տպագրել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ