02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվայում կրակել են հայ երիտասարդների վրա

Մոսկվայում Կախովկա փողոցի վրա գտնվող “Պրինց” ռեստորանի դիմաց վիճաբանության արդյունքում կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում երեք հայ երիտասարդ հիվանդանոց է տեղափոխվել` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող 21-ամյա Արման Սարգսյանը, փոխանցում է lifenews.ru-ն:  Կրակողները ձերբակալվել են, թեեւ սկզբում նրանց հաջողվել է մեքենայով փախչել դեպի վայրից: Նրանք են 20-ամյա […]

25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Զեյնալովին այժմ սպառնում է ցմահ ազատազրկում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը եւ եթե ավելի վաղ կասկածյալի հարցաքննության ժամանակ նա հայտնել […]

Կայացավ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Շարունակվեցին ՛՛Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ՛՛  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:  Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 25-ին: 

Ո՞վ կա ճանապարհային ոստիկանության պետից առավել /վիդեո/

Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր մայրաքաղաքում   չկան առավելություն ունեցող վարորդներ: “Այդ միտքը վաղուց պետք է դուրս եկած լինի մեր բոլորի լեքսիկոնից”,-նշեց նա: “Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ եւ արտահայտվել, որ ինքը առավելություն ունի երթեւեկության մյուսների նկատմամբ՝ կախված իր մեքենայի մակնիշից կամ հարստության […]

Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ […]

Դատապարտյալների մեծամասնությունը ազատ է արձակվել

 Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշումից հետո  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը ամեն օր տեղեկատվություն էր հրապարակում ազատ արձակվածների մասին: Վերջին օրերինամենօրյա տեղեկատվություն չկա: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց  ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, դատապարտյալները հիմնականում ազատվել են: “Այնուամենայնիվ,  գործընթացը շարունակվում է, օրական […]

Աշխատանքից ազատվել է 2 դատախազ

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության կայքի, ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

Գեներալը խմած սկսեց քաշքշել, հրեցի … հետախուզման մեջ գտնվող Թամարան օգնություն է աղերսում /վիդեո/

“Չարածս մեղքի համար պիտի վճարեմ: Պատկերացնում եք մարդը 8 տարի լինի հետախուզման մեջ՝  ոչնչի համար: Ես չգիտեմ որտեղից սկսեմ: Կորցրել եմ ինքնատիրապետումս, առողջությունս, օրս անցնում է սոված՝ վախ ամենակարևորը վախ: Տեսնում եմ մի ոստիկանի դողում եմ, բա որ հանկարծ բռնեն ու տանեն ”,-այսօր դարձյալ լացակումած եւ իրեն կորցրած Henaran.am-ի խմբագրություն էր այցելել ՌԴ քաղաքացի Թամարա Վարդանյանը : “Պիտի […]

Մարդասպանը պահել է 28-ամյա զոհի եւ նրա 2-ամյա դստեր մարմինները բազմոցի տակ

Կինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերել է 28-ամյա դստեր եւ 2-ամյա թոռնուհու մարմինները, որոնք թաքցրած են եղել բազմոցի տակ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մարդասպանին առայժմ չի հաջողվել գտնել:

Նշանակումներ

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում: Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: Վլադիմիր Գասպարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի