02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս աշխատանքային հերթական հանդիպմանը երկրի նախագահը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկել է համակարգում եւ հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակը: Սերժ Սարգսյանը համակարգում առավել խստության եւ կարգպահության խնդիր է դրել:  Ոստիկանությունում կատարված վերջին կադրային փոփոխությունները հենց այդ քննարկման արդյունքն է: Նույն աղբյուրների փոխանցմամբ, օրերս կադրային փոփոխություններ են լինելու ոստիկանության կարեւոր վարչություններում եւ ստորաբաժանմունքներում: 

Ոստիկանները մտնում են բնակարաններ ու ներգաղթյալների փնտրում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեւերջ ստուգել բոլոր բնակարանները, որտեղ կարող են ապօրինի ներգաղթյալներ լինել, գրում է lenta.ru-ն: Նա ասել է, որ “քաղաքում չպետք է մնա եւ ոչ մի տեղ, որտեղ կարողանան թաքնվել ներգաղթյալները”: 

3 հոգով բռնաբարել են 58-ամյա կնոջ

Մոսկվայում ոչ սլավոնական արտաքինով  3 տղամարդ բռնաբարել եւ ծեծել են  58-ամյա մի կնոջ, փոխանցում է Interfax.ru-ն:  Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, Նովոկոսինոյի շրջանի բակերից մեկում:  Կինը հոսպիտալացվել է: Հանցագործները տարել են նաև նրա երկու բջջային հեռախոսն ու գումարը:  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իրավապահներից պահանջել է անհապաղ բացահայտել հանցագործությունը: Հետաքննության մեջ ներառվել է 200 ոստիկան:

Բաքվում սպառնում են վնասել ռուսներին

Բաքվում “Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը” պահանջել է պատժել ուժայիններին, ովքեր Զեյնալովի ձերբակալության ժամանակ խփել են նրան: Կազմակերպության անդամները պահանջում են Զեյնալովին տեղափոխել Ադրբեջան եւ նրան այնտեղ դատել: Հակառակ դեպքում նրանք սպառնում են Ադրբեջանում ապրող ռուսների հանդեպ նույնպիսի վերաբերմունք ցուցաբերել, տեղեկացնում է “Էխո Մոսկվի”-ն: Հիշեցնենք, որ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովին դանակահարելու […]

Լոռին նոր ոստիկանապետ ունի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Լոռու մարզի ոստիկանապետ: Մեզ հետ զրույցում ասաց տեղեկությունը հաստատեց ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, նախկին ոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ազատվել էր աշխատանքից և նշանակվել ոստիկանապետի տեղակալ:

Երկրորդ ոտնձգությունը

Ս.թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա  ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և ՛՛Ազատագրենք հուշարձանն օլիգարխից՛՛ նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ: Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը: Նախախորհրդարանի քարտուղարությունը  հիմնավոր կասկածներ […]

Բանդայի դատաքննությունը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց “Բանդայի” գործով դատավարությունը: Պաշտպան Սամվել Մարտիրոսյանը չէր ներկայացել նիստին, ինչն էլ հետաձգման պատճառ դարձավ: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին:

Կոստանյանի փոխարեն կընտրվի` ըստ փորձի ու կատարած աշխատանքի

Դեռևս անհայտ է, թե ով է փոխարինելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Զինդատախազի պաշտոնում: Henaran.am-ը Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է, ով է փոխարինելու Կոստանյանին: ”Չգիտեմ, մենք նման հարցով չենք զբաղվում”,-ասաց նա: Մնացականյանը նշեց, որ չգիտի` ովքեր են հավանական թեկնածուները: ”Կգնահատվի իր կատարած աշխատանքների ու փորձի շնորհիվ ու այդպես կընտրեն նրան, ով […]

Գլխավոր դատախազի փոփոխությունն ազդել է տեղակալի վերաբերմունքի վրա. Չորրորդ իշխանություն

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգիցդժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։  ”ՉԻ” հարցին, […]

Մկրտումյանը վերադարձել է. Հրապարակ

Ըստ ՛՛Հրապարակ՛՛-ի՝ Վճռաբեկ ղատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխա­տանքի: Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից: Իսկ որպես պաշտոնանկու­թյան հիմնավորում բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը: Մանրամասները թերթի համարում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի