02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պահանջում է՝ Խաչիկ Ասրյանին կալանել

ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել հանցագործության մասին ԱԱԾ: Այս մասին Փոստանջյանը հայտարարեց այսօր ԱԺ-ի ճեպազրույցների ժամին: ՛՛Երկու օր առաջ զանգահարեցին և խնդրում էին, որ հնարավորություն ընձեռվի բացատրություններ տրամադրելու, բայց քառօրյան էր, այսօր կամ վաղը կտեղեկանամ՝ ինչ են պատրաստվում իրականացնել և կպահանջեմ, որ այն անձը, ով հրապարակավ սպառնալիքներ է հնչեցրել, վերցնեն կալանքի […]

Արվամոլին տարել են բանակ /վիդեո/

Պարզապես ՀՀ քաղաքացի՝ Գաբրիել Ավետիսյանը ամբողջ հոգով դեմ է գենդերային օրենքին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ինքը հայ արիական գաղափարախոսության կրողն է և պայքարելու է այլասերման դեմ. ”Հայաստանը կոչվումա Արարչի երկիր, Ավետյաց երկիր, ինչա նշանակում էս ճանապարհով քայքայել Հայաստանը: 18 տարեկան արվամոլ տղային տարել են բանակ ամբողջ չաստը հաց չի կերել ”,-պատմեց մեր […]

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու […]

11 տարեկան աշակերտը սպանությո ՞ւն է նախապատրաստել

Կանադայի ոստիկանությունը Վանկուվերի դպրոցներից մեկում զենքեր է հայտնաբերել, փոխանցում է РИА Новости-ն։ Արդյունքում ձերբակալվել է 11-ամյա մի աշակերտ, ով կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ:  Նա Վանկուվերի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցում թաքցրել է ատրճանակ, 400 փամփուշտ եւ մի քանի դանակ։  Ուսումնական հաստատությունը ոստիկանական գործողությունների ընթացքում մի քանի ժամով փակվել է։

Ուշքի արի պետություն, քանի որ վաղը կարող է պատերազմ սկսվել

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը ազատամարտիկները համարում են ապօրինի, ուղղակի “առևանգում”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Խաչակիր” ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ չնայած արդեն մեկ ամսից ավելիի է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալված է, սակայն ազատամարտիկները այդպես էլ չեն կարողանում հիմնավոր տեղեկություն ստանալ գործի առնչությամբ. ”Վոլոդյա Ավետիսյանի կալանքի միջոցը փոխելու մասին բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել, նրա […]

Ի՞նչ է պատրաստվում անել Զարուհին Հովիկ Աբրահամյանի հետ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացնելու ոչ միայն ԵԽԽՎ-ին, այլև համապատասխան այլ մարմիններին՝ ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չընդգրկելու վերաբերյալ: ՛՛Տարբեր ատյաններ կներկայացվեն համապատասխան դիմումներ, բողոքներ, որովհետև սա ոչ միայն հակասում է ԵԽԽՎ-ի կանոնակարգին, որովհետև կանոնակարգը միանշանակ ասում է, որ պետք է արդարացված ներկայացված լինեն քաղաքական ուժերը, իսկ տվյալ պահին […]

Օմբուդսմենը զգուշացնում է պատգամավորներին

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում  և զգուշացնում է, որ “Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծովըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը: Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին […]

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան պատահաբար սպանել է ինքն իրեն

Ամերիկյան Տեխաս նահանգում 5 տարեկան երեխան պատահաբար կրակել է իրեն դայակի զենքով եւ մահացել, տեղեկացնում է NBS News-ը: 19-ամյա դայակը ձերբակալվել է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դայակը, զենքը կողքին դրած, քնել է: “Մարդ իրավունք ունի զենք կրել, բայց դրա հետ միաիսն մեծ պատասխանատվություն պետք է զգա: Եթե զենքը թողնում ես երեխայի մոտ, […]

Վարդան Սեդրակյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներ­կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջան­ների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել ՛՛Սիրունյան՛՛ իրավաբանական գրասենյակը: Դատա­րան ներկայացված բողոքի մեջ նշվում է, որ հիշյալ դատավճռով թույլ է տրվել դատական սխալ: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը դատապարտվել Է 14 տար­վա […]

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի