02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան դիմում է նախագահին, վարչապետին, ԱԺ-ին

      Նյու-Յորքի հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց “ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության” համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո´չ ենք անում Նախագահին, Վարչապետին և ԱԺ-ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի:    2012թ. մայիսին […]

Դատավորի էթիկայի հարցով կզբաղվեն

 Ըստ Dataran.am-ի, մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու եւ դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսեւորելու մասին: Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները եւ արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Վճռաբեկ դատարանի նախագահ […]

Նրան սպանել են միմիայն աթոռի համար. Պռոշյանի գյուղապետի սպանության գործը չի բացահայտվում

Պռոշյանի գյուղապետ՝ դաշնակցական  Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել, սակայն այս սպանությանը ըստ էության դեռևս բացահայտված չէ: Թեև սպանության մեղադրանքով ձերբակալված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ մեղադրանքը դեռևս հաստատված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ Արայիկ Պետրոսյանի փաստաբանը երեկ արել է մի հայտարարություն, որը շարժել […]

Վրաստանն ընտրեց Մարգվելաշվիլիին

Այսօր Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց երեկ երկրում կայացած նախագահական  ընտրությունների արդյունքները տեղամասերի 91%-ի արդյունքներով: Պատկերը մնում է անփոփոխ: 62.1%-ով շարունակում է առաջատար մնալ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում է նախկին իշխող ուժի թեկնածու Դավիթ Բեքրաձեն – 21.9%, երրորդը Նիոն Բուրջանաձեն է –  10.06%: Այսպիսով, Մարգվելաշվիլին կհաղթի Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: Ավելի վաղ հրապարակվել էին exit-poll-ի տվյալները, որոնց համաձայն Մարգվելաշվիլին […]

Սաքունցի հրատապ նամակը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրատապ նամակ է տարածել, որտեղ ասվում է. 2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝Մինսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի, Բելառուսի նախագահ Գ․Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Ն․Նազարբաևը,  բավարարեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ա․Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում իրենից ներկայացնում է մարտահրավեր ոչ […]

Ո՞վ ես դու .տաջիկ գեներալից հետո ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքի՞ն /վիդեո/

Տաջիկ գեներալից 100 հազար դոլար խարդախությամբ շորթելու մեջ մեղադրվող Թամարա Վարդանյանի գործով դատական նիստին հոկտեմբերի 22-ին դատարան ներկայացավ մի կին, որը պնդում էր, թե Թամարայի խարդախության հետեւանքով ազատամարտիկի ընտանիքը հայտնվել է փողոցում: Գայանե Սահակյանը Henaran.am-ին պատմեց հետեւյալը. ”Թամարան խաբել է բոլորին, ՛՛գցել՛՛ է ազատամարտիկի ընտանիքին: Ասել է, թե մեծ հարստություն ունի Մոսկվայում և արտասահմանում, Մարիամը […]

ԲՀԿ-ն ունե՞ր ՀԱԿ-ի կարիքը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն Արարատի ՏԻՄ ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Henaran.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ը ուներ ”Կոնգրեսի” սատարման կարիքը: Զոհրաբյանի պատասխանը` տեսանյութում:

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կզիջի՞ Արարատը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջդրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք մրցակից համարում են այս թեկնածուին, ում այժմ սատարում է 2 քաղաքական ուժ: ”Իհարկե, մրցակից համարում ենք, եթե […]

Կոստանյանը շարունակում է

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:   ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական […]

“Մի հասցրեք կուլմինացիոն կետի”.ազատամարտիկները պահանջում են/վիդեո/

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնությունը քիչ առաջ նամակ հանձնեց ՀՀ գլխավոր դատախազին: Նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը նախապես ընթերցեց դատախազին ուղղված նամակը.”Պատրաստել ենք մի պահանջագիր, սա դիմում չէ, բողոք չէ ինչպես սովորաբար ընդունված է գրել պաշտոնական անձին՝ սա պահանջագիր է, որովհետև հասարակությունը, ազատամարտիկները և ցանկացած քաղաքացի հոգնել է գրել դիմումներ, որի առաջին բառերն են խնդրում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի