02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան դիմում է նախագահին, վարչապետին, ԱԺ-ին

 

 

 

Նյու-Յորքի հայ գեյերի և լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց “ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության” համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո´չ ենք անում Նախագահին, Վարչապետին և ԱԺ-ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի: 

 

2012թ. մայիսին Երևանում DIY բարի պայթեցումից և մշակութային բազմազանության երթի վրա հարձակումից հետո պարզ էր, որ մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ էր միջամտություն:

Բայց շատ քիչ բան արվեց: Մի քանի ԼԳԲՏ հայեր, հասարակության օգտակար անդամներ ստիպված եղան լքել Հայաստանը անցյալ մայիսին կատարված իրադարձություններից հետո` խուսափելու համար իրենց կյանքին սպառնալիքներից: DIY-ը պայթեցնողները դատապարտվեցին դաստակի ապտակից մի փոքր ծանր պատժով: Գենդերային հավասարության համար աշխատող կազմակերպությունների նկատմամբ վերջերս տեղի ունեցեղ բռնի սպառնալիքները ցույց են տալիս, որ կա ավելի շատ պաշտպանության, այլ ոչ թե հալածանքի կարիք:

 

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախաձեռնել էր Հոդված 47.7-ը, ինչը սպառնում էր ԼԳԲՏ անձանց քաղաքացիական իրավունքներին և ցանկացած այլ անհատի կամ կազմակերպության, եթե նրանք հանրայնորեն քննարկեին ԼԳԲՏ խնդիրները: Թեև օրինագիծը հետ կանչվեց, թվում է, որ դա արվեց միայն այն պատճառով, որ շատ վատ էր մշակված և արտահայտում էր ոստիկանության նախապաշարմունքային դրդապատճառները:

Այն փաստը, որ օրինագծի ձևակերպումը Ռուսաստանի օրենսդրության ընդօրինակումն է, շատ ավելի մտահոգիչ է, հաշվի առնելով օրենքի ընդունումից հետո այնտեղ ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող բռնության մակարդակը: Հիմա, քանի որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի հետ Մաքսային Միությանը, թվում է, որ իրավիճակը սոսկալի է, և որ Ռուսաստանի օրենքների կրկնօրինակման գործընթացը կշարունակվի:

 

ԱԳԼԱ Նյու-Յորքը և սփյուռքի ժողովուրդը մտահոգությամբ նկատում են Հայաստանում աճող մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերը: Մենք հիմա խնդրում ենք Կառավարությանը հետևել իր սեփական Սահմանադրությանը` երաշխավորելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված ցանկացած օրենքի ընդունման հետագա փորձի դեմ:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ