24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրաստանն ընտրեց Մարգվելաշվիլիին

Այսօր Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց երեկ երկրում կայացած նախագահական  ընտրությունների արդյունքները տեղամասերի 91%-ի արդյունքներով:

Պատկերը մնում է անփոփոխ: 62.1%-ով շարունակում է առաջատար մնալ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում է նախկին իշխող ուժի թեկնածու Դավիթ Բեքրաձեն – 21.9%, երրորդը Նիոն Բուրջանաձեն է –  10.06%: Այսպիսով, Մարգվելաշվիլին կհաղթի Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում:

Ավելի վաղ հրապարակվել էին exit-poll-ի տվյալները, որոնց համաձայն Մարգվելաշվիլին հավաքել էր 65-68% ձայներ: Բեքրաձեն արդեն շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի առթիվ:

Վրաստանում գրանցված է 3 537 719 ընտրող: Ընտրություններն անց են կացվել 3 741 տեղամասերում: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով հարևան երկրում տեղամասեր չեն բացվել` չնայած Ռուաստանում գործող վրացական մեծ համայնքին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ