11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կզիջի՞ Արարատը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջդրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը:

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք մրցակից համարում են այս թեկնածուին, ում այժմ սատարում է 2 քաղաքական ուժ: ”Իհարկե, մրցակից համարում ենք, եթե ընտրություններ են, բոլորն էլ մրցակիցներ են”,-պատասխանեց Սահակյանը:

Հարցին, թե արդյոք ՀՀկ-ը պատրաստ է պարտություն կրել այս ընտրություններում, նա պատասխանեց. ”Դա ընտրությունների արդյունքը ցույց կտա, կանխավ ոչինչ ասել հնարավոր չէ, բայց մենք շատ լավ ենք պատրաստվել, նախ դա տեղական կառույցների խնդիրն է, իրենք պիտի կարողանան, սակայն ինֆորմացիան, որ պարբերաբար ստանում ենք, հետևյալն է`շատ լավ աշխատում են մեր թիմի անդամները”:

Հիշեցնենք, որ Արարատի նախկին ղեկավար Աբրահամ Բաբայանը մահացել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ