12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ուշքի արի պետություն, քանի որ վաղը կարող է պատերազմ սկսվել

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը ազատամարտիկները համարում են ապօրինի, ուղղակի “առևանգում”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Խաչակիր” ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ չնայած արդեն մեկ ամսից ավելիի է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալված է, սակայն ազատամարտիկները այդպես էլ չեն կարողանում հիմնավոր տեղեկություն ստանալ գործի առնչությամբ.

”Վոլոդյա Ավետիսյանի կալանքի միջոցը փոխելու մասին բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել, նրա համար երաշխավորել են 200-ից ավելի ազտամարտիկներ, սակայն այս գործը սարքելու հրահանգավորողը ակնհայտ թույլ չի տալիս Վոլոդյային ազատության մեջ հայտնվել”:

“Քնչական մարմինը պարտավոր էր կատարել բոլոր գործողությունները այն էլ հրատապ: Նա պարտավոր էր առերեսում կատարել այն բոլոր անձանց հետ, ովքեր մեղադրում են Վոլոդյա Ավետիսյանին: Սակայն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի առերեսում տեղի չի ունեցել”,-նշեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Նրա խոսքով` համաներումը կիրառելի պիտի լիներ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք այլևս չկար.

” Քննչական մարմինը համոզվելով, որ մեկ մեղադրանքով այլևս չի կարող գնդապետին պահել փակի տակ՝ ուրբաթ օրը Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է նոր մեղադրանք խարդախություն կատարելու համար»,-տեղեկացրեց փաստաբանը:

Ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի համոզմամբ` ”Վոլոդյա Ավետիսյանի նման մարդիկ մեզ պետք չեն … ուշքի արի պետություն, քանի որ վաղը նորից կարող է պատերազմ լինել ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ