21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պահանջում է՝ Խաչիկ Ասրյանին կալանել

ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաղորդում է տվել հանցագործության մասին ԱԱԾ: Այս մասին Փոստանջյանը հայտարարեց այսօր ԱԺ-ի ճեպազրույցների ժամին: ՛՛Երկու օր առաջ զանգահարեցին և խնդրում էին, որ հնարավորություն ընձեռվի բացատրություններ տրամադրելու, բայց քառօրյան էր, այսօր կամ վաղը կտեղեկանամ՝ ինչ են պատրաստվում իրականացնել և կպահանջեմ, որ այն անձը, ով հրապարակավ սպառնալիքներ է հնչեցրել, վերցնեն կալանքի տակ՛՛,-նշեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՛՛Հայոց արծիվներ՛՛ ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել էր, թե Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ