02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց աշխատանքից ազատել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ չնշելով, թե արդյոք սեփական դիմումի համաձայն է Նունե Խաչատրյանն ազատվել աշխատանքից:

Պաշտոնյաները միջնորդում են Կոմայգում կանգնող Մաշայի, Սաշայի, Լիզուլիկի համար …

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը անդրադարձել է “Կոմայգու” գիշերային տարօրինակ կյանքին եւ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը: Henaran.am–ը մինչ ՄԻՊ-ի դիմումը, ավելի վաղ տեղեկացրել էր, որ  քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ հերթապահություն են սահմանել Կոմայգու տարածքում: Մեզ հետ զրույցում հերթապահողները պատմեցին, որ կարգի են բերում այդտեղ կանգնողներին` փորձելով հնարավորինս մաքրել տարածքը : Չենթարկվողներին […]

Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով

Այսօր,  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունեց քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ  «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: […]

Պատգամավորներին զրկել են անձեռնամխելիությունից

Հունաստանում Ազգային ժողովը “Ոսկե լուսաբաց” կուսակցության 6 պատգամավորի զրկել է անձեռնամխելիությունից: Մինչ այդ երկրի էթիկայի հանձնաժողովը նույնպես խնդրել էր նրանց զրկել անձեռնամխելիությունից: Այս կուսակցությամբ սկսեցին հետաքրքրվել այն բանից հետո, երբ կուսակցության կողմնակիցների կողմից սպանվեց երաժիշտ-հակաֆաշիստ Պավլոս Ֆիսսասը, փոխանցում է Газета.Ru-ն:

Henaran.am-ի հրապարակման հետքերով գնացած Ալեքսանյանին ճնշել են

”Amnesty International” իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ”Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա” զեկույցն այսօր կազմակերպված քննարկմանը Լոնդոնից ուղիղ տեսազանգով ներկայացրեց Եվրոպայի և կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: Զեկույցն անդրադառնում է Հայաստանում խոսքի ազատության չարաշահումներին,  բանակում արձանագրված դեպքերի մասին ուսումնասիրողների նկատմամբ ճնշումներին:  ”Հայաստանի կառավարությանը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, ովքեր […]

Սպանություն ազգային հողի վրա ՞. Մոսկվայում ներգաղթյալի դիակ են հայտնաբերել

Մոսկվայի Բիրյուլովո զապադնոյե շրջանի երկաթուղային գծերի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել`  դանակի բազմաթիվ հարվածներով: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Ուզբեկիստանի քաղաքացի է, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Մոսկվայի այս շրջանում արդեն մի քանի օր է` բավական լարված իրավիճակ է: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ադրբեջանցին դանակահարել է 25-ամյա Եգոր […]

՛՛Ժողովուրդը՛՛ հաղթեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին մերժել է ՛՛X-գրուպ՛՛ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի եւ թղթակից Սոնա Գրիգորյանի: Հայցը վերաբերում էր ՛՛Ժողովուրդ՛՛-ի  ամիս, 2012թ. դեկտեմբերի 11-ի հետեւյալ  հրապարակմանը. ՛՛ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս  տուգանել էր ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երեւանի թռչնաբուծական […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Արմեն Դանիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել ռուս տղային

Մոսկվայի Բիյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, ում երեկ ձերբակալել էին, հարցաքննության ընթացքում ընդունել է մեղքը, տեղեկացնում է lenta.ru-ն: Օրհան Զեյնալովը տեղափոխվել է մեկուսարան։  Հարկ է նշել, որ կասկածյալ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Կոլոմնա բնակավայրում եւ ուղղաթիռով տեղափոխվել էր Մոսկվա։ Նա ձերբակալվել է ՌԴ Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների […]

Կփշրվեր Վովայի ձեռների մեջ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վլադիմիր Գասպարյանը շար­քային ոստիկաններին “միլիցա-պեպելնիցա” կոչելուց հե­տո աչքաթող չի արել նաեւ փոխոստիկանապետների ինստիտուտը, երբ Ներսիկ Նազարյանը մա­մուլում կարդացել է, որ իրեն հանում են, փորձել է նրբորեն հասկացնել, որ իրեն տեդափոխի այլ պաշտոնի, ասելով՝ մամուլը գրում է, որ ինձ այլ պաշտոնի եք տեղափոխում, Զորավար: “Ներսիկ, դու այնքան հին ես, այնքան անտիկվար, որ եթե փորձեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի