02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուս երիտասարդի հնարավոր մարդասպանն Ադրբեջանում հետախուզվում է այլ գործով

Մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովը Ադրբեջանում մեկ այլ սպանության գործով է հետախուզվում: Այս մասին հոկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության նիստում հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի վարչության ղեկավար Անատոլի Յակունինը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ըստ նրա՝ Մոսկվայի ոստիկանությունը կապվել է ադրբեջանցի գործընկերների  հետ եւ պարզել, որ կասկածյալը Ադրբեջանում այլ սպանության գործով հետախուզվում է:

Խոտի գործով ամբաստանյալները ազատ արձակվեցին

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտելով  2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, համաներմամբ ազատ արձակեց:  Մյուս ամբաստանյալներին՝ Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրանք նույնպես Համաներմամբ ազատ […]

Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ” է

Մոսկովյան առեւտրի տներից մեկում ոստիկանությունը մոտ 80 ներգաղթյալի է ձերբակալել: Նրանք բոլորը միջին Ասիայից են, տեղեկացնում է lenta.ru-ն: Հայտնաբերվել է, որ նրանցից 10-ը խախտել է Ռուսաստանում գտնվելու ռեժիմը: Երկուշաբթի օրվանից Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ է”:

25-ամյա ռուս երիտասարդին սպանող ադրբեջանցու ինքնությունը պարզվել է /վիդեո/

Ոստիկանությունը պարզել է Բիրյուլեւոյում 25-ամյա Եգոր  Շչերբալովի  սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Դա Ադրբեջանի  քաղաքացի, 1982 թվականին ծնված Օրխան Զեյնալով Զախիտ Օղլին է: Վերջինիս դեմքը  ֆիքսել էր շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը: Հիշեցնենք, որ Մոսկվայում զանգվածային անկարգություններ էին սկսվել, երբ տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը ընկերուհու հետ զբոսնելիս սպանվել էր հոկտեմբերի 10-ին` ենթադրաբար ադրբեջանցի ներգաղթյալի` շաուրմա վաճառողի կողմից: Սպանությունից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ պահանջում էին պատժել […]

Մատաղիսի գործով արդարացվածների բողոքը կքննվի վերաքննիչ դատարանում

ՀՀ Վերաքննիչ դատարանը քննելու է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:Այդ մասին տեղեկացնում են  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից      2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին,, երկարատև դատավարական գործընթացներից հետո, առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ և արդարացրեց: Սպասված և արդարացի դատավճռի հրապարակման հետ […]

“Պապան թքում էր մամայի վրա՝ մոխրամանով խփում գլխին” /վիդեո/

Այսօր “Կանանց իրավունքների կենտրոն”-ը կազմակերպել էր իրազեկող համերգ-ակցիա ընտանեկան բռնությունների դեմ: 1997-ից գործող կենտրոնը ունի մասնաճյուղեր Հայաստանի 4 մարզկենտրոններում՝ Գավառում, Իջևանում, Վանաձորում, Կապանում և կանանց ակտիվ խմբեր մյուս մարզերում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց, որ նման ակցիաները իրականացնում են պարբերաբար.”Տարվա կտրվածքով իրականացնում ենք մի շարք ակցիաներ, որոնք բոլորը միտված են ընտանեկան […]

“Բա խի նախարարը չի միջնորդում … էլի հետ գնանք բանտ, ազատության մեջ կկոտրվենք”

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը  նաեւ խնդիրներ է առաջացնում դատապարտյալների համար: Պատիժը կրած կամ պատժից ազատված դատապարտյալներին որոշ դեպքերում հասարակությունը չի սպասում: Նրանք ապահովված չեն նվազագույն կենսաապահովման պայմաններով, ինչը փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի կարծիքով մեծացնում է նոր հանցագործություն կատարելու հավանականությունը: ՀՀ գործող օրենսդրությամբ, ազատարկման ժամկետը լրանալուց  ոչ ուշ, քան 3 ամիս առաջ […]

Ազատամարտիկի դատավարությունը մեկ օրով հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ քննարկելու ազատամարտիկին համաներմամբ ազատելու հարցը: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/: Ըստ մեղադրանքի  Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր […]

Որտեղից պիտի իմանայի. նախկին մարզպետն իր նոր պաշտոնից

”Որտեղից պիտի իմանայի, որ ինձ պիտի նշանակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն, ով այսօր նշանակվել է Ոստիկանապետի խորհրդական: ”Ես ունեմ փորձ ոստիկանության համակարգի ոլորտում և իմ փորձն եմ ներդնելու այնտեղ”,-հավելեց ոստիկանապետի խորհրդականը: Հարցին, թե ինչպես է աշխատելու, որպեսզի վերացնի ոստիկանության համակարգի ”բացերը”, նախկին մարզպետը չմանրամասնեց, խնդրեց հետևել իր աշխատանքին: 

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ վճռեց Տիգրան Առաքելյանին մի հոդվածով արդարացնել, մնացած հոդվածներով համաներում կիրառել եւ ազատ արձակել: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի