27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

“Բա խի նախարարը չի միջնորդում … էլի հետ գնանք բանտ, ազատության մեջ կկոտրվենք”

Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը  նաեւ խնդիրներ է առաջացնում դատապարտյալների համար: Պատիժը կրած կամ պատժից ազատված դատապարտյալներին որոշ դեպքերում հասարակությունը չի սպասում: Նրանք ապահովված չեն նվազագույն կենսաապահովման պայմաններով, ինչը փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի կարծիքով մեծացնում է նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:

ՀՀ գործող օրենսդրությամբ, ազատարկման ժամկետը լրանալուց  ոչ ուշ, քան 3 ամիս առաջ  ՔԿՀ-ն դատապարտյալի ընտրած բնակության վայրի՝ տեղական ինքնակառավարման մարմնին եւ զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաեւ բնակարանի առակայության մասին:

Ավելին, ազատվող դատապարտյալին ուղեվարձով ապահովվում են մինչեւ իր բնակավայրը: Կացարան չունենալու դեպքում նրանք ապահվվում են հանրակացարանով:

 Այն դեպքում, երբ դատապարտյալը չունի բնակության վայր, րան ժամանակավորապես տեղվորում են հանրակացարանային սենյակում: Իհարկե միայն բնակության վայրով ապահովելը, նոր ազատված անձի համար միանշանակ բավարա ապահովում համարել չի կարելի:

“Ազատազրկման վայրերից վերադարձած եւ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,  զբաղվածության  պետական ծառայություն դիմած անձինք համարվում են սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեցող անձինք՝ մասնավորապես աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրելու եւ աշխատաշուկայում հավասար մրցակցություն ստեղծելու հարցում”,-ասաց Թումասյանը: Բայց, շատ դեպքերում գործատուն աշխատանք չի տալիս նախկին դատապարտյալին:

“Ասում եմ բարձրագույնի դիպլոմ ունեմ, մի սխալ է արել եմ, կարգին մասնագետ եմ, փորձաշրջանով ընդունեք ու կհամոզվեք”,-Henaran.am-ին պատմեց նախկին դատապարտյալ Աշոտը: Նա մանկավարժ է: “Մանկավարժ չեմ ուզում, ասենք բեռնակիր կամ խանութում՝ որեւէ աշխատանք,  բոլոր դռները փակ են: Չեն հավատում, որ փոխվել ենք”,-ասում է մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով, եվրոպական երկրներում գործատուները “դաժե արտոնություն ունեն”, երբ դատապարտյալներին են աշխատանքի ընդունում:

“Ասում են լավ պայմաններ բանտում. արդարադատության նախարարն ա ասում, նոր գաղութ են սարքում, բա խի չի միջնորդում, որ մեր գործ տվողներն էլ նման արտոնություն ստանան, էլի հետ գնանք բանտ, ազատության մեջ կկոտրվենք”,-ասում է Աշոտը:

Այս պայմաններում, ըստ Թումասյանի, դատապարտյալը հայտնվելով ազատության պայմաններում՝ այդ ազատությունը երկար կորցրած անձն ընկնում է հոգեբանական այնպիսի վիճակի մեջ, որի ընթացքում երկար սպասված ազատությունն ու երազանքներում ձեւավորված կյանքն ազատության մեջ հակադրվում են ու անձի մոտ ձեւավորվում է ֆրուստրացիոն վիճակ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ