16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խոտի գործով ամբաստանյալները ազատ արձակվեցին

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտելով  2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, համաներմամբ ազատ արձակեց:

 Մյուս ամբաստանյալներին՝ Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրանք նույնպես Համաներմամբ ազատ արձակվեցին:

 Նշենք, որ 4 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չճանաչեցին եւ հայտարարեցին, որ այլ ատյաներում բողոքարկելու են վճիռը:

 

Լուսանկարը Hetq.am-ի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ