06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Պապան թքում էր մամայի վրա՝ մոխրամանով խփում գլխին” /վիդեո/

Այսօր “Կանանց իրավունքների կենտրոն”-ը կազմակերպել էր իրազեկող համերգ-ակցիա ընտանեկան բռնությունների դեմ: 1997-ից գործող կենտրոնը ունի մասնաճյուղեր Հայաստանի 4 մարզկենտրոններում՝ Գավառում, Իջևանում, Վանաձորում, Կապանում և կանանց ակտիվ խմբեր մյուս մարզերում:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց, որ նման ակցիաները իրականացնում են պարբերաբար.”Տարվա կտրվածքով իրականացնում ենք մի շարք ակցիաներ, որոնք բոլորը միտված են ընտանեկան բռնության կասեցմանը:Միջոցառումը իրականացվում է The Beautiful Project ռոք խմբի հետ, որոնց հետ մենք բավականին երկար ժամանակ համագործակցում ենք”:

Միջոցառման ընթացքում բեմադրված տարբերակով՝ կերպարանավորվեցին իրավիճակներ իրական կյանքից:Պարզ է դառնում մի բան, շատ հաճախ բռնության զոհ են դառնում երեխաները: Կանանց իրավունքների կենտրոնը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց երեխաներին տրամադրում է անվճար , անվտանգ օթևան, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ապահովում է սննդով, ինչպես նաև սոցիալական և բժշկական օգնությամբ:

“Պապաս մամայիս ասում էր գնաս գործի կգամ գլուխդ կջարդեմ: Մի ամիսա չեմ տեսել պապայիս, մի ամիս, չեմ էլ ուզում որ տենամ, չնայած մեկ-մեկ ուզում եմ կարոտեմ….. Մի անգամ պապան մամային քացով խփեց՝ մաման դուրս եկավ գնաց … Պապան թքում էր մամայի վրա՝ մոխրամանով խփում գլխին”,-այս խոսքերը իրական մանկական պատմություններից են վերցված:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ