02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում. պաշտոնանկություններ են սպասվում

Henaran.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել իր տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Աֆյանին: Գասպարյանը նրան ասել է, որ պետք է հրաժարականի դիմում գրի, քանի որ վերջինիս աշխատանքի արդյունքը չի բավարարում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը ոստիկանապետի տեղակալի պաշտոնում կնշանակվի Սամվել Հովհաննիսյանը, ով աշխատում է ՀՀ նախագահի անվտանգության համակարգում: Նշենք, որ ըստ […]

Պահանջում է քրեական գործ հարուցել

Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին:  Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ […]

Անվադողերը պատռող երիտասարդի արտաքին տվյալները հայտնի են…./վիդեո/

Այսօր Կոմիտասի  “Երևան սիթի” սուպերմարկետին հարող Տիգրանյան փողոցի վրա անհայտ անձինք մեծ դանակով պատռել էին “Նախպախորհրդարան ” շարժմանը պատկանող Ford transit ավտոմեքենայի և շարժման անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի անվադողերը: Ոստիկանությունը դեպքի վայր ժամանեց ահազանգից 25 րոպե հետո: Henaran.am-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը արդեն նայել է հարևանությամբ գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի […]

Ազատամարտիկը մնաց կալանքի տակ

Հայաստանի վերաքննիչ դատարանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ըստ այդմ, Վոլոդյա Ավետիսյանը մեկ ամիս եւս կմնա կալանքի տակ : “Դատարանը ոչ մի հիմնավորում չբերեց, հրապարակեց օրենքի այն մասը, որը ներկայացրել է ընդհանուր իրավասության դատարանը”,-ասաց նա: Փաստաբանի խոսքով, երեք օրվա ընթացքում դատարանը որոշումը կտրամադրվի իրենց, եւ արդեն պարզ կլինի մերժման պատճառը:

Համասեռամոլ լինելու կասկածանքով 14 տղամարդ է ձերբակալվել

Եգիպտոսում 14 տղամարդու են ձերբակալել, որոնց կասկածում են համասեռամոլ լինելու մեջ, տեղեկացնում է Газета.Ru-ն: 18-57 տարեկան տղամարդկանց ձերբակալել են հիվանդանոցներում, նրանց պատրաստվում են բժշկական փորձաքննության ենթարկել: Սակայն իրավապաշտպանները նման քայլերն անբարոյական են անվանել:

ՊՆ մայոր է ձերբակալվել` կաշառքի համար

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը: 09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում […]

Բանավեճ դատարանում՝ էթիկայի դասեր /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին շարունակեց ”Բանդայի գործով” դատավարությունը: Դատարանը շարունակում է հետազոտել ապացույցները: Դատավորը երբ հերթական հատորից դժվարաությամբ էր ընթերցում, քանի որ ձեռագիր էր գրված: Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը այդ պահին գործընկերոջ հետ կիսվելով՝ քմծիծաղեց: Սա դուր չեկավ Պապոյանին եւ վերջինս փորձեց պարզել պատճառը: […]

Համաներում կիրառելու համար կաշառք են պահանջել

Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր  վարչություն հայտարարությամբ դիմել  […]

Բախվեցին “Երեւան սիթի”-ի մոտ. պատռեցին անվադողերը /ֆոտո, վիդեո

Այս պահին  “Փրկենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Կոմիտաս պողոտայի “Երեւան սիթի” սուպերմակետի դիմաց: Նրանք նպատակ ունեն բոյկոտել առեւտուրը “Երեւան սիթի” խանութների ցանցում: Խաղաղ ակցիան, սակայն, վերածվել է բախման, երբ դեղին գլխարկով նախաձեռնության անդամների մեջ մտած անձը փորձել է վնասել ակտիվիստների բարձրախոսը եւ փախչելով` մտել է “Երեւան սիթի”: Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Մալխասյանը, փորձելով […]

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է lenta.ru-ն:  Կազերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում` էթիլային սպիրտի մաքսանենգ առեւտուրը հովանավորելու համար: Այս խարդախության համար նախկին պաշտոնյան 12,3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք էր ստացել՝ ըստ հետաքննության:  Կեզերաշվիլին ներգրավված է նաև “Իմեդի” հեռուստաընկերության յուրացման գործով: Այս գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի