02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եվա Դարբինյանը դեռ խորհրդակցական սենյակում է

Այսօր ՀՀ վերաքննիչ  դատարանը՝  դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ պետք է հրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների՝  Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյան, Սարգիս Գևորգյան և Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Բայց վճռի հրապարակման ժամի մասին  դատարանը չի տեղեկացրել, այդ մասին տեղեկություն չկա նույնիսկ “Դատալեքսում”: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում […]

Ամեն ինչ կորած չէ

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ: Տեղեկացնում են ԲՈՒՀ-ի մամլո ծռյությունից:  Հիշեցնենք, բուհ-ի մի շարք դասախոսներ բողոքի ալիք […]

“Նախախորհրդարան”-ի անդամներին սպառնում են/վիդեո/

Այսօր “Նասխախորհրդարան” նախաձեռնության անդամները տարածել են տեսանյութեր, որտեղ պատմում են իրենց նկատմամբ իրականացվող սպառնալիքների մասին:Այս միջոցով նրանք զգոնության կոչ են անում պատկան մարմիններին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ընտանիքի 3 անդամները դատապարտված են՝ կանանց գաղութի բնակչուհին երազում է/վիդեո/

“Ամուսինս այնքան բարի մարդա, էնքան բարի հոգի ունի ու էնպես ստացվեց, որ գործերը շատ վատ գնաց ու հայտնվեց բերդում”,-Henaran.am-ին իր տարբեր բանտերում հայտնված՝ ընտանիքի ոդիսականը պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Սվետլաննա Ալեքսանյանը: Սվետլաննայի ամուսինը 2009 թվականին դատապարտվում է խարդախության մեղադրանքով, սակայն նրա խաբելու, ուրիշի վստահությունը չարաշահելու մոլուցքը նրան թույլ է տալիս գործել անգամ վանդակաճաղերց այս կողմ: […]

Ռոմանին առանց ապացույց են դատել. մանկատան սաները երջանիկ էին /վիդեո/

Մանկատան նախկին սանը՝ Վանաձորից Երևան է եկել արդարություն գտնելու հավատով: Թագուհի Քոչարյանը համոզված է, որ կառավարության շենքի ներսում աշխատողները՝ կարող են օգնել իրեն: “Ամուսնուս սպառնում է 4 տարվա ազատազրկում, նրան մեղադրում են մի գողության մեջ, որի հետ բացարձակ կապ չունի, առանց ապացույցի, առանց վկայի ու առանց հիմքի”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Թագուհին: Թագուհին ու ամուսինը ոչ մի […]

Կարեն Անդրեասյանը՝ փաստաբաններին

        Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:      Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ […]

Հարսնաքարի գործով մեղադրյալը նոր ճառ կներկայացնի /վիդեո/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց  “Հարսնաքարի գործով” դատաքննությունը: Հիշեցնենք, որ անցյալ նիստում ամբաստանյալները նոր ցուցմունք են տվել՝ ասելով, որ իրենք են հարվածել Վահե Ավետյանին: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու ին եւ նրա 4 ընկերները ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով Վահե Ավետյանը մահացել էր: […]

Զարուհի Փոստանջյանը ոստիկանապետից պաշտպանություն է խնդրում /ֆոտո/

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դիմում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Փոստանջյանին անհանգստացնում է ”Հայոց արծիվներ” կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի արած հայտարարությունը: Դիմումները կցված են լուսանկարների տեսքով:

Բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրում է եղել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ”Ս.թ  հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից  իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման  դեպք: Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող ”Մերսեդես”  միկրոավտոբուսի  ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից ”Բագրատաշեն” մաքսակետով` շրջանցելով մաքսային  հսկողությունը,  Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung […]

ԿԸՀ-ը բաշխումներ է իրականացրել

Այսօր գումարած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի