Ռոմանին առանց ապացույց են դատել. մանկատան սաները երջանիկ էին /վիդեո/
Մանկատան նախկին սանը՝ Վանաձորից Երևան է եկել արդարություն գտնելու հավատով: Թագուհի Քոչարյանը համոզված է, որ կառավարության շենքի ներսում աշխատողները՝ կարող են օգնել իրեն:
“Ամուսնուս սպառնում է 4 տարվա ազատազրկում, նրան մեղադրում են մի գողության մեջ, որի հետ բացարձակ կապ չունի, առանց ապացույցի, առանց վկայի ու առանց հիմքի”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Թագուհին:
Թագուհին ու ամուսինը ոչ մի հարազատ չունեն: Ծանոթացել են մանկատանը , որոշ ժամանակ հասցրել են երջանիկ լինել: Ամուսինը այժմ հետախուզման մեջ է Թագուհին փորձում է վերականգնել ամուսնու բարի համբավը, հուսալով, որ նա կվերադառնա:
“Ինչի համար իրան ձերբակալեն, ինքը անմեղա, նախնական ցուցմունքը իրա ձեռագրով չի գրված, բայց ինքը տակը ստորագրելա, հնարավորա ստիպել են չէ՞: Փաստաբանն ասումա սենց գործ 200 տարին մեկա լինում: Ռոմանին ապացույցով չեն դատել”,-հուզվեց Թագուհին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում