06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ընտանիքի 3 անդամները դատապարտված են՝ կանանց գաղութի բնակչուհին երազում է/վիդեո/

“Ամուսինս այնքան բարի մարդա, էնքան բարի հոգի ունի ու էնպես ստացվեց, որ գործերը շատ վատ գնաց ու հայտնվեց բերդում”,-Henaran.am-ին իր տարբեր բանտերում հայտնված՝ ընտանիքի ոդիսականը պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Սվետլաննա Ալեքսանյանը:

Սվետլաննայի ամուսինը 2009 թվականին դատապարտվում է խարդախության մեղադրանքով, սակայն նրա խաբելու, ուրիշի վստահությունը չարաշահելու մոլուցքը նրան թույլ է տալիս գործել անգամ վանդակաճաղերց այս կողմ:

“Ընենց ստացվեց, որ մեքենաներ գրանցեցին իմ անունով առանց գումարը վճարելու, դէ ամուսինս էր խոսացել, կազմակերպել, ես ոչ մի բան՝ միայն գնացել գրանցումներն եմ արել, հետո ավտոներից մեկի գումարը ուշացրեցին ու ինձ ձերբակալեցին”,-ասաց Սվետլաննան:

Ամուսնական այս զույգը 31 տարի համերաշխ և սիրով ընտանիք է ունեցել, կինը սիրել ու վստահել է իր 3 երեխաների հորը:Արդյունքում՝ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հոր գործերից լավատեղյակ ու գործակից որդին՝ 12, իսկ ամուսինը 20 տարվա ազատազրկման: Դեռ չամուսնացած աղջիկներ ունի:

Ինչի մասին է  երազում Սվետլաննա Ալեքսանյանը փակված դռների ետևում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ