02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով

Այսօր,  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունեց քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ  «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: Կարո Եղնուկյանը համոզված է, որ նույն հետապնդման հետևանք է նաև, որ հոկտեմբերի 15-ին անհայտ անձինք վնասել են իր մեքենայի բոլոր չորս ընթացքային անվադողերը, ինչի մասին նա հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:

Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի՝ Օմբուդսմենի կողմից հրատապ  գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանապետին:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը բազմիցս անդրադարձել է իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների անվտանգության և առողջության ապահովման խնդիրներին: Օմբուդսմենը ևս մեկ անգամ հորդորում է Ոստիկանությանը հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել հասարակական և քաղաքական ակտիվություն դրսևորող բոլոր քաղաքացիների պատշաճ անվտանգությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ