Ո՞վ կա ճանապարհային ոստիկանության պետից առավել /վիդեո/
Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր մայրաքաղաքում չկան առավելություն ունեցող վարորդներ: “Այդ միտքը վաղուց պետք է դուրս եկած լինի մեր բոլորի լեքսիկոնից”,-նշեց նա:
“Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ մեկը, ով կարող է իրեն թույլ տալ եւ արտահայտվել, որ ինքը առավելություն ունի երթեւեկության մյուսների նկատմամբ՝ կախված իր մեքենայի մակնիշից կամ հարստության աստիճանից։ Եթե կա ինչ-որ մեկը, ով կփորձի առավելություններ դրսեւորել, ես շատ հաճույքով կուզեմ ծանոթանալ այդ մարդու հետ, եւ ապացուցել, որ այս քաղաքում չկա մեկը, ով կարող է իրեն առավել զգալ, ինձանից, ձեզանից կամ մյուս երթեւկության մասնակիցներից”,- ասաց Արսեն Արշակյանը։
Մանրամասները տեսանյութում: