20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեներալը խմած սկսեց քաշքշել, հրեցի … հետախուզման մեջ գտնվող Թամարան օգնություն է աղերսում /վիդեո/

“Չարածս մեղքի համար պիտի վճարեմ: Պատկերացնում եք մարդը 8 տարի լինի հետախուզման մեջ՝  ոչնչի համար: Ես չգիտեմ որտեղից սկսեմ: Կորցրել եմ ինքնատիրապետումս, առողջությունս, օրս անցնում է սոված՝ վախ ամենակարևորը վախ: Տեսնում եմ մի ոստիկանի դողում եմ, բա որ հանկարծ բռնեն ու տանեն ”,-այսօր դարձյալ լացակումած եւ իրեն կորցրած Henaran.am-ի խմբագրություն էր այցելել ՌԴ քաղաքացի Թամարա Վարդանյանը :

“Պիտի արտաքսեն ինձ իմ հայրենիքից, փողոցում քայլում են պարսիկներ, հնդիկներ ու չգիտեմ ինչեր, բայց ինձ արտաքսում են` իմանալով ինչ է սպասվում ինձ Տաջիկստանում”,-պատմեց հուսահատված կինը:

Թամարան ծայրահեղ ծանր վիճակում է, շարունակ մտածում է ինքնասպանության մասին: Նա փնտրում է մարդու իրավունքը պաշտպանող կազմակերպությունների, իրավաբանների ու նաև հայ մարդկանց թեկուզ միայն հոգեբանական աջակցությունը:

Հիշեցնենք, որ Թամարա Վարդանյանը մեղադրվում է տաջիկ գեներալից խարդախությամբ 100 հազար դոլլար շորթելու և երկրից հեռանալու մեջ: Մինչդեռ տիկին Թամարան այլ պատմություն է պատմում. ”Ես Տաջիկստանում եղել եմ 17 օր, սակայն տաջիկ փեսայիս մորաքրոջ ամուսինը ոստիկանության գեներալ լեյտենանտ ցանկություն էր հայտնել ինձ հետ կապ ունենալու: Ես մերժեցի նրան, եկավ խմած՝ սկսեց քաշքշել, հրեցի ընկավ ու գլուխը կպավ բազկաթոռի փայտին, վեր կացավ ասեց՝ նակաժու ու պատժեց: Ճեմ արել, հասկանում եք, չեմ արել … ”:

Թամարա Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատանում է, նա դիմել է առողջապահության նախարարությանը, որպեսզի անվճար ստուգում անցնի, մերժել են, պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացի չէ. ”Ինչքան էլ մարդը ասի՝ մեռնեմ, մեռնեմ, էլի ապրել ուզում է”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ