22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մեքենան հարվածել է մանկապարտեզի պատին. երեխա է մահացել /վիդեո/

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մեքենան մխրճվել է մանկապարտեզի պատի մեջ, ինչի արդյունքում 1 երեխա է մահացել: Կա եւս 15 վիրավոր, որոնցից 11-ը` երեխաներ, տեղեկացնում է NEWSru.com-ը: Վիրավոր երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, 5-ը` ծանր: Մանկապարտեզ, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, հաճախում են 6 շաբաթականից 12 տարեկան երեխաներ: Պարզվել է նաեւ, որ մեքենան կորցրել է […]

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ձեզ ո՞ր պետն է կանչել, Վլադիմիր Գասպարյա՞նը/վիդեո/

“Առավոտյան 9 անց կեսի սահմաններում եկան՝ բա գնում ենք բաժին: Ի՞նչու հարցրի, ասեց՝ պետնա կանչել”,-այսօր լրագրողներին պատմեց “Ներազգային քաղաքացիական շարժման” ղեկավար  ՎահանՄարտիրոսյանը: Մարտիրոսյանին տարօրինակ է թվացել այդօրինակ պահանջը և ծանուցագիր է պահանջել: “Ձեզ, որ պետն է կանչել՝ Վլադիմիր Գասպարյա՞նը”,-հարցրեց լրագրողներից մեկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Չեն վերանայվելու ՀՀ նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը /վիդեո/

    ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության եւ քաղաքացիության ցենզերը Սահմանադրական բարեփոխումներից հետո նախատեսված չէ հանել:     Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:     “Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ […]

Յուլիա Տիմոշենկոյին “կախաղան են հանել” /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները տեղի Անվտանգության խորհրդի շենքի մոտ գովազդի վահանակից կախաղան են բարձրացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նմանակ-տիկնիկին, գրում է Life News-ը: Տիկնիկի վրա տարբեր դաջվածքներ են եղել, ինչը վկայում է թեկնածուի գաղութային անցյալի մասին:

Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին

 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ “ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության”:  Հիշեցնենք,  որ Խոջոյանը խիստ ամպամածության պատճառով մարտի 7-ին  մոլորվել էր եւ հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Մայդանի դիպուկահարները հնազանդվել են Սահակաշվիլիին. վրացի գեներալի սենսացիոն հայտարարությունը

Վրացի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին հայտարարել է, որ Կիեւի մայդանում փետրվարին մարդկանց վրա կրակած դիպուկահարներից 4-ը եղել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, գրում է  Интерфакс-ը: Գեներալը ասել է, որ այդ 4-ի անուններն իրեն հայտնի է, եւ իր հավաքած նյութերն ինքը կուղարկի վրաստանի դատախազություն: 

Պահումներ պետք է կատարվեն

Կառավարության նիստից հետո Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատարն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ ապրիլի 2-ից հետո տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում: ՛՛ՍԴ որոշումները մեկնաբանելիս անհրաժետ է միմիայն առաջնորդվել Սահմանադրությամբ ու այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով՛՛,-նշեց նա` հավելելով, որ ութ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական, իսկ յոթ դրույթներ` սահմանադրական:  ՛՛Մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակելու է գործել օրենքի հինգերորդ հոդվածը, […]

Մոսկվայում հայ երիտասարդին ազատազրկման են դատապարտել

Մոսկվայում դատարանի որոշմամբ Մերձմոսկվայի բնակիչ, ազգությամբ հայ Սարգիս Խաչատրյանը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հարկ է նշել, որ դատարանն ապացուցված է համարել, որ 30-ամյա տղամարդը խուլիգանություն է կատարել` հարսանեկան շարասյունից կրակոցներ արձակելով: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին, Մոսկվայում, երբ հարսանեկան մեքենաների շարասյունից դեպի օդ կրակոցներ էին հնչել: Ավելի ուշ […]

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի. Asekose.am /ֆոտո, վիդեո/

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգականդեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդվիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված