25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում. ուժայինների գործողությունների հետեւանքով կան զոհեր /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում մարդիկ են մահացել: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Սլավյանսկում զինյալ գործողության արդյունքում սպա է զոհվել, գրում է Интерфакс-ը։

“Սլավյանսկ. սպանվածներ եւ վիրավորներ երկու կողմերում։ Մեր կողմից սպա է զոհվել։ Վիրավորվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։
Անջատողականների կողմից տուժածների թիվը չի հաղորդվում։ Անջատողականները սկսել են որպես կենդանի վահան օգտագործել խաղաղ բնակչությանը։ Շարունակվում են ուժերի վերախմբավորումները”,-գրել է Ավակովը Ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք, որ Սլավյանսկում ավելի վաղ բախումներ էին սկսվել, Ավակովն էլ հայտարարել էր այստեղ հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ