11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

9 ամսական երեխան կասկածվում է սպանության փորձի մեջ

Պակիստանում 9 ամսական երեխան ծնողների հետ միասին դատարանի առջեւ է կանգնել` սպանության փորձ կատարելու մեղադրանքով, գրում է Газета.Ru-ն: Երեխային ու նրա ընտանիքին մեղադրում են այն բանում, որ նրանք իրենց տանը քարեր են նետել վառելանյութի ընկերության աշխատակիցների վրա, որոնք եկել էին իրենց արտադրանքը գովազդելու: Դատավորը համաձայնվել է միայն երեխային ազատ արձակել` գրավի դիմաց` նշելով սակայն, որ […]

Ծեր կինը սեռական ոտնձգության է ենթարկվել` ավտոբուսին սպասելու ընթացքում

Լոնդոնում օրը ցերեկով, ավտոբուսի սպասելու ընթացքում, 79-ամյա կինը սեռական ոտնձգության է ենթարկվել: Թոշակառու կինը կանգնած է եղել կանգառում, երբ նրան է մոտեցել մի տղամարդ, խոսել հետը, ապա հարձակվել կնոջ վրա: Այժմ ոստիկանությունը փնտրում է ականատեսների: Կասկածյալը ներկայացվում է որպես 30 տարեկանին մոտ սեւ տղամարդ, ջինսե տաբատով ու հաստ վերարկուով: 

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` մահափորձի համար

Ղրղզստանի նախկին նախագահ Կորմանբեկ Բակիևը եւ նրա հարազատները դատապարտվել են 25 տարվա ազատազրկման` գործարար Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար, որը Ղրղզստանում էր գտնվում` Ջերույ շրջանում ոսկու արտահանման համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Կորմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նախկին նախագահի երկու որդիները` Մարատ և Մաքսիմ Բակիևները նույնպես […]

Շոկ. մայրը երեխային սայլակով հրել-գցել է մետրոյի ռելսերի վրա /վիդեո/

Եկատերինբուրգում մի կին մետրոյի կայարանում ամուսնու հետ վիճելուց հետո  երեխայի սայլակը  հրել է գնացքի ռելսերի ուղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 3-ի երեկոյան: Ոստիկանություն է դիմել մետրոյի աշխատակցուհին` նշելով, որ 2 ամսական երեխայով մանկասայլակը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ու ռելսերից հանել երեխային: Փոքրիկը պարզապես հրաշքով չի վնասվել, նրան […]

Անժելան “խալխի” երեխուն “պառկացրել” է պարսիկների տակ.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42 ամյա Անժելան և 48 ամյա Սիրուն, ինչպես նաև 53 ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում: 2012 թվականի […]

Կտրել է ընկերոջ գլուխն ու պարբերաբար “զրուցել” նրա հետ

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչ 29-ամյա Ջեյմս Պոլ Հարիսը գլխատել է ընկերոջ գլուխն ու այն երկար ժամանակ օգտագործել կախարդանքների համար, “զրուցել” նրա հետ, տեղեկացնում է NY Daily News-ը: Հանցագործությունը կատարվել է մեկ տարի առաջ, սակայն 49-ամյա սպանվածի մարմնի մասերը միայն հիմա են հայտնաբերվել: Իսկ Հարիսը ձերբակալվել է, քանի որ նա իր նախկին ընկերուհուն պատմել է իր […]

Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

Իտալիայի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է` ծնկում ունեցած սուր ցավերի պատճառով: Բժիշկներն ասել են, որ նախկին վարչապետը մի քնաի օրից կարող է դուրս գրվել հիվանդանոցից, գրում է Газета.Ru-ն: Հարկ է նշել, որ մյուս շաբաթվա մեջ Միլանի դատարանը պետք է որոշի, թե 77-ամյա Բեռլուսկոնին կձերբակալվի հարկերից խոսւափելու համար, թե ոչ: Բացի հարկերից խոսւափելուց` նախկին վարչապետը […]

Սահմանադրական դատարանը փոխում է լեզվի մասին ավանդական պատկերացումները

Սահմանադրական դատարանի կայքում կարդում ենք ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ, մասնավորապես տարբեր մեկնաբանությունների արժանացած այս հատվածը. «…սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը»: Սա մեկնաբանվեց այնպես, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմերն ուժի մեջ են մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը: Բայց… Եթե պետք է ասվեր, որ մնում են ուժի […]

Վարդգես Գասպարիին ու Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով բերման են ենթարկել

Այսօր  Երևանի գլխավոր դատախազության շենքի առջևից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ  Արգիշտի Կիվիրյանին և Վարդգես Գասպարիին։ Նրանք տեղափոխվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:  “Այսօր սատարելով Շահեն Հարությունյանին մասնակցեցինք երթին և մեր բողոքը փորձեցինք արտահայտել գլխավոր դատախազության մոտ նաև: Ժողովուրդը հիմնականում գտնվում էր դիմացի մայթին, մենք մյուս մայթում կանգնած զրուցում էինք ու […]

Օտարերկրացին ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԱՎՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների հետ, ապրիլի 3-ին, ժամը 12.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Հուսեյն Ս.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված