05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Չեն վերանայվելու ՀՀ նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը /վիդեո/

    ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության եւ քաղաքացիության ցենզերը Սահմանադրական բարեփոխումներից հետո նախատեսված չէ հանել:     Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:     “Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ […]

Յուլիա Տիմոշենկոյին “կախաղան են հանել” /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները տեղի Անվտանգության խորհրդի շենքի մոտ գովազդի վահանակից կախաղան են բարձրացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նմանակ-տիկնիկին, գրում է Life News-ը: Տիկնիկի վրա տարբեր դաջվածքներ են եղել, ինչը վկայում է թեկնածուի գաղութային անցյալի մասին:

Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին

 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ “ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության”:  Հիշեցնենք,  որ Խոջոյանը խիստ ամպամածության պատճառով մարտի 7-ին  մոլորվել էր եւ հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Մայդանի դիպուկահարները հնազանդվել են Սահակաշվիլիին. վրացի գեներալի սենսացիոն հայտարարությունը

Վրացի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին հայտարարել է, որ Կիեւի մայդանում փետրվարին մարդկանց վրա կրակած դիպուկահարներից 4-ը եղել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, գրում է  Интерфакс-ը: Գեներալը ասել է, որ այդ 4-ի անուններն իրեն հայտնի է, եւ իր հավաքած նյութերն ինքը կուղարկի վրաստանի դատախազություն: 

Պահումներ պետք է կատարվեն

Կառավարության նիստից հետո Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատարն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ ապրիլի 2-ից հետո տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում: ՛՛ՍԴ որոշումները մեկնաբանելիս անհրաժետ է միմիայն առաջնորդվել Սահմանադրությամբ ու այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով՛՛,-նշեց նա` հավելելով, որ ութ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական, իսկ յոթ դրույթներ` սահմանադրական:  ՛՛Մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակելու է գործել օրենքի հինգերորդ հոդվածը, […]

Մոսկվայում հայ երիտասարդին ազատազրկման են դատապարտել

Մոսկվայում դատարանի որոշմամբ Մերձմոսկվայի բնակիչ, ազգությամբ հայ Սարգիս Խաչատրյանը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հարկ է նշել, որ դատարանն ապացուցված է համարել, որ 30-ամյա տղամարդը խուլիգանություն է կատարել` հարսանեկան շարասյունից կրակոցներ արձակելով: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին, Մոսկվայում, երբ հարսանեկան մեքենաների շարասյունից դեպի օդ կրակոցներ էին հնչել: Ավելի ուշ […]

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի. Asekose.am /ֆոտո, վիդեո/

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգականդեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդվիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի […]

Ստուգել կազինո մտնողների անձնագրերը

Այսօր կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակաները Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն են: Առաջարկվում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ […]

Փոփոխություն Ընտրական օրենսգրքում

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը […]

24 տարի բանտում է անցկացրել սպանության համար, որը չի արել

ԱՄՆ-ում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել մի տղամարդ, ով մեղադրվում էր սպանության մեջ: Դատարանը նրան արդարացվել է: Ինչպես պարզվել է, սպանությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, իսկ տղամարդը եղել է այդ ժամանակ Ֆլորիդայում: Եւ անգամ այս հանգամանքը ժամանակին չի կանգնեցրել ամերիկյան դատարանին, ով 1989 թվականին տղամարդուն դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այժմ 51-ամյա Ջոնաթան Ֆլիմինգը ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված