11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ապառիկ` խաբեությամբ

Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երևանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

Դատավոր Արշակ Վարդանյանը կշարունակի Խաչիկյանի գործը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանը դուրս գալով խորհրդակացական սենյակից՝ մերժեց  Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով՝ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանի պաշտպանի ինքաբացարկի միջնորդությունը: Դատավորի մերժման հիմքերը տեսանյութում:

Բացարկ Խաչիկյանի դատավորին. որոշումը 20 րոպեից /վիդեո/

 Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի […]

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդն անհետացել է

Ժնեւում անհետացել է 50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդը, տեղեկացնում է շվեցարական RTS հեռուստաընկերությունը: 50.66 կարատանոց քարն անհետացել է Malca-Amit ընկերության պահուստից: Այս ընկերությունը զբաղվում է թանկարժեք իրերի պահուստով: Այժմ ադամանդի տերը`Սիլլա Մուսան, ով այն ի պահ է տվել 2007-ին, ընկերությանն է մեղադրում ադամանդի անհետացման մեջ: Ժնեւի ոստիկանությունն այժմ հետաքննում է ադամանդի անհետացման փաստը:

Հրդեհից 5 երեխա է մահացել

Տյումենի շրջանում բնակարան է այրվել, ինչի հետեւանքով 5 երեխա եւ երկու կին են մահացել: Եւս մեկ մարդ խոր այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: Հրդեհի արդյունքում գազի 3 սարք է պայթել, ինչի հետեւանքով էլ 7 հոգի մահացել է: Մահացածներն են` 2006, 2008, 2009, 2010 եւ 2011 թվականներին ծնված երեխաներ, եւ 1986 թ. Ծնված կանայք:

Սահմանադրական դատարանը մտավ խորհրդակցական սենյակ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտվեց “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ հայտարարեց, որ որոշումը չի լինի այսօր, քանի որ հարցը պիտի բազմակողմանի քննարկի, հետազոտվեն կողմերի ներկայացրած տեսակետները: “Երբ որոշումը պատրաստ լինի, նախապես կհայտարարենք հրապարկման օրը, բայց հաստատ դա այսօր չի լինի”,-ասաց Գագիկ […]

Յարոշը Յանուկովիչի մեքենայով է գնացել թաղման. ուկրաինացի ազգայնականն “իրենով է արել” Յանուկովիչի մեքենան /վիդեո/

Ուկրաինայի “Պրավի սեկտոր” ազգայնական շարժման ղեկավար Դմիտրի Յարոշը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեքենաները, որոնք հայտնաբերվել էին նրա փախուստից հետո, օգտագործում է` իր անձնական շահերից ելնելով: “Корреспондент”-ի տվյալներով` Յարոշը ալեքսանդր Մուզիչկոյի թաղմանը եկած է եղել Յանուկովիչի GMC Savana մեքենայով, ինչը հայտնվել է տեսանյութում: Հիշեցնենք, որ Մուզիչկոն օրերս մահացել էր “Պրավի սեկտորի” մի քանի ակտիվիստների ձերբակալման ժամանակ:

Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը. Սոլովյովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին

Ռուս հանրահայտ հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին, Թվիթերի իր էջում գրել է. “Ուր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը, ուրեմն պետք է ջնջել այդ բոլոր կազմակերպությունները”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի