27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Շոկ. մայրը երեխային սայլակով հրել-գցել է մետրոյի ռելսերի վրա /վիդեո/

Եկատերինբուրգում մի կին մետրոյի կայարանում ամուսնու հետ վիճելուց հետո  երեխայի սայլակը  հրել է գնացքի ռելսերի ուղությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 3-ի երեկոյան: Ոստիկանություն է դիմել մետրոյի աշխատակցուհին` նշելով, որ 2 ամսական երեխայով մանկասայլակը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ու ռելսերից հանել երեխային: Փոքրիկը պարզապես հրաշքով չի վնասվել, նրան մոր հետ միասին տարել են հիվանդանոց, ապա թողել տուն, գրում է Российская Газета-ն:

Ավելի ուշ մայրը խոստովանել է, որ ինքն է հրել երեխայի սայլակն ու գցել ռելսերի վրա: Ինչպես պարզվել է, կինն այդ քայլին գնացել է` փորձելով կանգնեցնել հեռացող ամուսնուն: Նա խոստովանել է, որ այդ կերպ փորձում էր կանգնեցնել ամուսնուն, որը մտադիր էր հեռանալ ծանոթուհու հետ: Նշվում է նաեւ, որ տղամարդը չի արձագանքել ո′չ կնոջ աղերսներին, ո′չ էլ կատարվածին եւ հեռացել է: 

Տեղի ունեցածը ֆիքսել է մետրոյի կայարանում տեղակայված տեսախցիկը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ