05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման՝ պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է.Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը անդրադարձել է  երեկ Սահմանադրական դատարանի կայացրած վճռին: Ֆեյսբուքի իր էջում Փաշինյանը գրել է. “Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական: Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները. – Հակասահմանադրական “նախագահներ”:– Հակասահմանադրական խորհրդարաններ: – Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:  […]

Հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը

Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի Զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է՝http://pashtpan.am/article/1156 : Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների […]

Վարչապետը պարզաբանում է ՍԴ-ի որոշումը

Այսօր նախքան Կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը: Հիշեցնենք, օրենքի որոշ դրույթներ ՍԴ-ը համարեց Սահմանադրությանը հակասող և ժամանակ տվեց ԱԺ-ին ու Կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու դրանք: ՛՛Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, մենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին պետք է ներկայացնենք ԱԺ-ին օրենսդրական […]

Անհետացած ինքնաթիռն Աֆղանստանում է, ուղեւորները ողջ են. “Московский комсомолец”

Վերջին տվյալների համաձայն` մալազիական ընկերությանը պատկանող անհետացած Boeing-777 օդանավը չի կործանվել, այն այժմ գտնվել է կոտրված թեւով Կանդագարի մերձակայքում գտնվող գյուղական ճանապարհին, գրում է “Московский комсомолец”-ը` հղում անելով միջազգային հատուկ ծառայություններին: Նշվում է նաեւ, որ մարտի 8-ին 227 ուղեւորներով և անձնակազմի 12 անդամներով Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing-777-ը այժմ գրավված է ու գտնվում է Աֆղանստանի […]

Պահումներ արվելու են. մասնակիցները պետք է ֆոնդեր ընտրեն. Դ. Հարությունյանի հայտարարությունը

՛՛Ես հասկանում եմ, որ իմ մեկնաբանությունն այդ որոշման շատերի դուրը չի գալիս, բայց ներկայացնեմ իմ մեկնաբանությունը: Բանն այն է, որ թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ ՍԴ-ը նշել է, որ եթե այդ նորմերն այսօրվանից ուժը կորցնեն, ապա կխաթարվի երկրում իրավական անվտանգությունը, որպեսզի դա չխաթարվի, այդ նորիմերը կշարունակեն գործել մինչև սեպտեմբերի 30-ը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

Կնոջն ու երեխային դուրս է նետել պատուհանից, ապա փորձել ինքնասպան լինել

Այսօր առավոտյան Մերձմոսկովյան Լյուբերցիում տղամարդը 4-րդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից դուրս է նետել կնոջն ու 5 տարեկան երեխային, ապա ինքն էլ նետվել պատուհանից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Երեքն էլ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հայտնի է դարձել, զույգը վերջերս հաճախ էր վիճում, ինչն էլ կարող էր նման արարքի պատճառ դառնալ:

Շնորհակալություն է հայտնում ՍԴ-ին

Facebook-յան օգտատեր Աշոտ Իսրայելյանն իր հանրագրում շնորհակալություն է հայտնել.  ”Մի կողմ դնելով այն բոլոր պնդումները, թե Սահմանադրական դատարանը անկախ չէ և առանց իշխանության նման որոշում չէր կարող կայացնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանադրական դատարանին այս որոշման համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում էին օրենքի դեմ, ”Դեմ եմ” շարժմանը ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում, ԱԺ պատգամավորներին և […]

Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում 200 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժի կենթարկեն, տեղեկացնում է Газета.ru-ն: Այս պաշտոնյաները նախկինում նախագահի` մահապատժի ենթարկված քեռի Չան Սոն Տխեկուի կողմնակիցներն են: Այդ պաշտոնյաների մոտ 1000 հարազատ առանց դատավարության համակենտրոնացման ճամբարներ կուղարկվեն: 

Կառավարության հայտարարությունը` ՍԴ որոշման հետ կապված

Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու  ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա […]

ՍԴ-ը որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել

”Բոլորս լսեցինք Սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել:Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:Վստահ եմ՝ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված