21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Անհետացած ինքնաթիռն Աֆղանստանում է, ուղեւորները ողջ են. “Московский комсомолец”

Վերջին տվյալների համաձայն` մալազիական ընկերությանը պատկանող անհետացած Boeing-777 օդանավը չի կործանվել, այն այժմ գտնվել է կոտրված թեւով Կանդագարի մերձակայքում գտնվող գյուղական ճանապարհին, գրում է “Московский комсомолец”-ը` հղում անելով միջազգային հատուկ ծառայություններին:

Նշվում է նաեւ, որ մարտի 8-ին 227 ուղեւորներով և անձնակազմի 12 անդամներով Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing-777-ը այժմ գրավված է ու գտնվում է Աֆղանստանի տարածքում, օդանավի բոլոր ուղեւորները ողջ են: Նրանց 7 խմբի են բաժանել ու տեղավորել  խրճիթներում:

“Московский комсомолец”-ի տեղեկացմամբ` ինքնաթիռից առեւանգել են 20 չինացի մասնագետների, որոնց գերեվարումը ենթադրաբար անհրաժեշտ է եղել ամերիկյան կողմին: Նշվում է նաեւ, որ ինքնաթիռի առեւանգումը եղել է ինչ-որ մեկի պատվերը:  Սակայն պարբերականը չի նշել, թե կոնկրետ որ երկրի հատուկ ծառայություններից է նման տեղեկատվություն ստացել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ