05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդն անհետացել է

Ժնեւում անհետացել է 50 միլիոն դոլար արժողությամբ վարդագույն ադամանդը, տեղեկացնում է շվեցարական RTS հեռուստաընկերությունը: 50.66 կարատանոց քարն անհետացել է Malca-Amit ընկերության պահուստից: Այս ընկերությունը զբաղվում է թանկարժեք իրերի պահուստով: Այժմ ադամանդի տերը`Սիլլա Մուսան, ով այն ի պահ է տվել 2007-ին, ընկերությանն է մեղադրում ադամանդի անհետացման մեջ: Ժնեւի ոստիկանությունն այժմ հետաքննում է ադամանդի անհետացման փաստը:

Հրդեհից 5 երեխա է մահացել

Տյումենի շրջանում բնակարան է այրվել, ինչի հետեւանքով 5 երեխա եւ երկու կին են մահացել: Եւս մեկ մարդ խոր այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: Հրդեհի արդյունքում գազի 3 սարք է պայթել, ինչի հետեւանքով էլ 7 հոգի մահացել է: Մահացածներն են` 2006, 2008, 2009, 2010 եւ 2011 թվականներին ծնված երեխաներ, եւ 1986 թ. Ծնված կանայք:

Սահմանադրական դատարանը մտավ խորհրդակցական սենյակ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ավարտվեց “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ հայտարարեց, որ որոշումը չի լինի այսօր, քանի որ հարցը պիտի բազմակողմանի քննարկի, հետազոտվեն կողմերի ներկայացրած տեսակետները: “Երբ որոշումը պատրաստ լինի, նախապես կհայտարարենք հրապարկման օրը, բայց հաստատ դա այսօր չի լինի”,-ասաց Գագիկ […]

Յարոշը Յանուկովիչի մեքենայով է գնացել թաղման. ուկրաինացի ազգայնականն “իրենով է արել” Յանուկովիչի մեքենան /վիդեո/

Ուկրաինայի “Պրավի սեկտոր” ազգայնական շարժման ղեկավար Դմիտրի Յարոշը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մեքենաները, որոնք հայտնաբերվել էին նրա փախուստից հետո, օգտագործում է` իր անձնական շահերից ելնելով: “Корреспондент”-ի տվյալներով` Յարոշը ալեքսանդր Մուզիչկոյի թաղմանը եկած է եղել Յանուկովիչի GMC Savana մեքենայով, ինչը հայտնվել է տեսանյութում: Հիշեցնենք, որ Մուզիչկոն օրերս մահացել էր “Պրավի սեկտորի” մի քանի ակտիվիստների ձերբակալման ժամանակ:

Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը. Սոլովյովն անդրադարձել է Քեսաբի դեպքերին

Ռուս հանրահայտ հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին, Թվիթերի իր էջում գրել է. “Ուր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը “չնկատի” հայկական գյուղի գնդակահարությունը, ուրեմն պետք է ջնջել այդ բոլոր կազմակերպությունները”:

՛՛Էլ դարդուցավ չունեն՞ք՛՛

՛՛Ընդհանրապես կարգավորումը ճիշտ է, պետք է պաշտպանված լինել, ես նախ ժամանակավրեպությանն եմ ուզում անդրադառնալ, մեր երկրում համար մեկ պրոբլեմը այս պահին լրատվամիջոցներում, քոմենթներում մարդուն զրպարտե՞լն է: Ուրիշ դարդուցա՞վ չունենք էս պահին մենք, նստենք, քննարկենք՛՛,-այսօր ՛՛ֆեյքերի՛՛ մասին օրենքի լսումների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս հարցնում է՝ ում են պաշտպանում զրպարտությունից այս օրենքով: ՛՛Զրպարտություն […]

Մայդանի դիպուկահարները` առանց դիմակի. ամերիկյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել /ֆոտոշարք/

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնցում երեւում են նրանց դեմքերը: Հիշեցնենք, որ փետրվարին Կիեւում դիպուկահարները գնդակահարել են մարդկանց, տեղեկացնում է Life News-ը: Պարբերականը նշում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը […]

Այս օրենքը պաշտոնյաների պաշտպանության օրենք չէ

՛՛Այն, որ վիրավորանքից ու զրպարտությունից մարդ պետք է պաշտպանված լինի, դա փաստ է՛՛,-այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:  Նա նշեց, որ այս օր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած հայտարարություն անել, իսկ երբ լրատվամիջոցները դրանք տարածում են, […]

Մարուքյանը չի ցանկանում ԶԼՄ-ին քարշ տալ դատարան

  ՛՛Երբ ասում եք՝ թողնենք՝ ինչպես կա, նշանակում է ամեն հարցով գնալ դատարան ու դատարանը քննում է նախադեպերը, երբ դատի եմ տալիս, մենք լուրջ խնդիր ունենք սրա հետ կապված՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Վերջինս շեշտեց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված