05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սահմանադրական դատարանը սկսեց.այստեղ են ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ խմբակցության պատգամավորները

Հայաստանի Սահմանադրական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը: Գործով զեկուցողներ են ՍԴ անդամներ Կիմ Բալայանը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը: Դատարանում են ԱԺ ՀՅԴ […]

Մոտ 30 կալանավոր կտրել են երակները

Բրյանսկի շրջանի «Կլինցովսկի» քրեակատարողական հիմնարկում 29 կալանավոր կտրել են երակները` մյուս կալանավորների կողմից իրականացվող բռնությունների ու ծաղրանքների պատճառող, գրում է  Интерфакс-ը: Կալանավորներն այս կերպ ցանկացել են ուշադրություն հրավիրել իրենց իրավունքների վրա: Ոստիկանության տվյալներով` 29-ից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Սահակաշվիլին չի ցանկացել ներկայանալ հարցաքննությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի ցանկանում ներկայանալ երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, ուր նրան կանչել են իբրեւ վկա միաժամանակ 10 քրեական գործի շրջանակում, տեղեկացնում է ДНИ.ru-ն:   Հարկ է նշել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սպառնացել էր, որ չներկայանալու դեպքում նախկին նախագահի նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Հարցաքննությունը նշանակված էր այսօր` տեղի ժամով 13։00-ին։

Կասեցվում է օրենքը, որ գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն

Մինչև 2015թ-ը կասեցվել է Կառավարության որոշումն այն մասին, որ ՀՀ-ում գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն: Այսօր այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Տարիներ առաջ մարդիկ իրենց մեքենաները վաճառել են և իրավական ամբողջ գործընթացը չեն իրականացրել: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ վարչական պատասխանատվության սկսցին ենթարկվել՛՛,-ասաց նախարարն ու շարունակեց պարզաբանել. ՛՛Մարդիկ […]

Հայոց ցեղասպանության մասին ներկայացումը իրարանցում է առաջացրել Գերմանիայում

Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի ”Հեքիաթ մահից առաջ” վեպի հիման վրա ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ […]

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար: Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։ 2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։ 2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին […]

Մոսկվայի “Երեւան պլազայից” մարդիկ տարհանվում են. ռումբի մասին հաղորդագրություն կա

Մոսկվայում գործող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանման աշխատանքներ են տարվում պայթյունի վտանգի պատճառով, գրում է РИА Новости-ն: Այս մասին Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկովյան վարչության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին: Առեւտրի կենտրոնից շուրջ 1000 մարդ է տարհանվել, […]

Վարչապետն ընդառաջ է գնում քառյակին

Կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հանձնարարականով. նշեց, որ հասարակությունը հետաքրքրված է ճանապարհային երթևեկության կանոններիխախտումների դեպքում կիրառվող տուգանքները: ՛՛Որքանով են դրանք արդարացի, համաչափ են մեր օրենդրությամբ նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունենք բացեր ու ինչպիսին է միջազգային պրակտիկան՛՛,-այս հարցերն առանձնացրեց վարչապետն ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին ստեղծել աշխատանքյաին […]

Կինը խեղդել է 3-ամյա որդուն

Մոսկվայում կինը մեղադրվում է 3-ամյա որդու սպանության մեջ, ինչը նա փորձել է ներկայացնել իբրեւ դժբախտ պատահար: Օրերս ոստիկանություն է դիմել 46-ամյա մի տղամարդ եւ ասել, որ իր 3-ամյա որդին լողանալիս պատահաբար խեղդվել է: Ոստիկանները երեխայի մարմինն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ երեխան դժբախտ պատահարի արդյունքում չի մահացել, նրան խեղդել են: Ոստիկանների […]

Երիտասարդ կինը դաժանաբար սպանել է խորթ հորն ու նրա եղբորը

Չելյաբինսկում 24-ամյա Մարիա Լավրովան վիճել է խորթ հոր հետ եւ սպանել նախ նրան, ապա` նրա եղբորը: Վեճի պատճառը եղել է այն, որ տղամարդիկ հոկեյ նայելիս հեռուստացույցի ձայնը շատ են բարձրացրել, ինչը բարկացրել է աղջկան: Նա խոհանոցային դանակով խփել է խորթ հոր գլխին ու վզին, ապա նրա եղբոր սրտին: երկուսն էլ տեղում մահացել են: Աղջկան ձերբակալել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված