19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կասեցվում է օրենքը, որ գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն

Մինչև 2015թ-ը կասեցվել է Կառավարության որոշումն այն մասին, որ ՀՀ-ում գրանցված բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն: Այսօր այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ՛՛Տարիներ առաջ մարդիկ իրենց մեքենաները վաճառել են և իրավական ամբողջ գործընթացը չեն իրականացրել: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ վարչական պատասխանատվության սկսցին ենթարկվել՛՛,-ասաց նախարարն ու շարունակեց պարզաբանել. ՛՛Մարդիկ վաճառել էին մեքենա և հաշվառման հետ կապված հարցերը չէին լուծել: Այսօր մարդիկ մոռացել են՝ ում են վաճառել, որ նոտարական գրասենյակում գործարք իրականացրել, չգիտեին ինչպես գտնել սեփականատիրոջը՛՛:

Նախարարը խոստացավ՝  խնդիրը մինչև տարվա վերջ 99%-ով կլուծվի: ՛՛Ասում եմ 99%, որովհետև հնարավոր է լինեն ավելի դժվար լուծվող դեպքեր, երբ մարդը մահացել է և այլ դեպքեր՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մինչ օրենքի կասեցումը սահմանված տուգանքների համար արդյոք գանձումներ եղել են, նախարարը պատասխանեց. ՛՛Վստահ չեմ կարող ասել, բայց կարծեմ գանձումներ չեն եղել: Իսկ եթե եղել են կարող են դիմել ոստիկանություն, պետք է դրանք հետ վերադարձվեն՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ