09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կինը խեղդել է 3-ամյա որդուն

Մոսկվայում կինը մեղադրվում է 3-ամյա որդու սպանության մեջ, ինչը նա փորձել է ներկայացնել իբրեւ դժբախտ պատահար:

Օրերս ոստիկանություն է դիմել 46-ամյա մի տղամարդ եւ ասել, որ իր 3-ամյա որդին լողանալիս պատահաբար խեղդվել է: Ոստիկանները երեխայի մարմինն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ երեխան դժբախտ պատահարի արդյունքում չի մահացել, նրան խեղդել են: Ոստիկանների տվյալներով` դա արել է նրա 39-ամյա մայրը, ով ամուսնուն ասել է, թե երեխան պատահաբար լողանալիս խեղդվել է:

Պազրվել է, որ զույգը երկու երեխա ունի` մահացած փոքրիկն ու 15-ամյա մի աղջիկ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ երկրորդ երեխայի ծնվելուց հետո կնոջ մոտ շիզոֆրենիա է առաջացել, իսկ երեխային սպանելու պահին նրա մոտ հիվանդության սրացում է եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ