05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Ամոթ, ամոթ…” նախարարը հեռացավ. Դ!եմ եմ-ը դեռ վերլուծելու է/վիդեո/

Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը կարդաց պարտադիր կուտակային կենսաթոշակին առնչվող դիմումի նկատմամբ բարձր դատարանի վճիռը: 64 էջից բաղկացած որոշումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդաց շուրջ մեկ և կես ժամ : Այդ ընթացքում “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամները, ինչպես նաև օրինագծից դժգոհող բազմաթիվ քաղաքացիներ բջջային հեռախոսներով և համակարգիչներով հետևում էին ուղիղ հեռարձակվող նիստի ընթացքին: Օրենքի յուրաքանչյուր կետի հակասահմանադրական […]

Օմբուդսմենը՝ Երեւանի քաղաքապետարանի թերություններից

 Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:   ·         Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:   ·         Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային […]

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Հարությունյանն ընթերցեց՝ ՛՛պարտադիր՛՛-ը հակասահմանադրական է /լրացված, վիդեո/

“Խնդրում եմ կանգնել, Սահմանադրական դատարանն է գալիս”,-հնչեց ՍԴ քարտուղարության աշխատակցուհու ձայնը եւ Սահմանադրական դատարանի անդամները մտան դահլիճ: Ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն սկսեց հրապարակել բարձր դատարանի որոշումը, որը 60 էջից է բաղկացած: ՍԴ նախագահը առաջարկեց նստեն բոլորը, միայն ինքը կանգնած կկարդա:    Ի դեպ, սոցցանցերում արդեն հումոր են անում՝ կապված ՍԴ որոշման ծավալի հետ՝ ՛՛սա որոշում […]

Զենք-զինամթերք եկեղեցու մոտ

Մարտի 31-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, եկեղեցու մոտ, զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, երկփողանի որսորդական հրացան և պայթուցիկ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Տղամարդը ծեծելով սպանել է 6-ամյա որդուն

Կալուգայում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Իգոր Իվանովը, ով մեղադրվում է իր որդեգրած երեխային սպանելու համար: 6-ամյա Տոլյա Սերգեեւն ապրելիս է եղել իրեն որդեգրած ծնողների հետ: Եվ ահա մարտի 27-ին երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ իրենց 6-ամյա երեխան անհետացել է: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեխայի խորթ հորը, ով էլ խոստովանել է, որ […]

Ապառիկ` խաբեությամբ

Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երևանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

Դատավոր Արշակ Վարդանյանը կշարունակի Խաչիկյանի գործը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանը դուրս գալով խորհրդակացական սենյակից՝ մերժեց  Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով՝ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանի պաշտպանի ինքաբացարկի միջնորդությունը: Դատավորի մերժման հիմքերը տեսանյութում:

Բացարկ Խաչիկյանի դատավորին. որոշումը 20 րոպեից /վիդեո/

 Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված