02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Տղամարդը ծեծելով սպանել է 6-ամյա որդուն

Կալուգայում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Իգոր Իվանովը, ով մեղադրվում է իր որդեգրած երեխային սպանելու համար: 6-ամյա Տոլյա Սերգեեւն ապրելիս է եղել իրեն որդեգրած ծնողների հետ: Եվ ահա մարտի 27-ին երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ իրենց 6-ամյա երեխան անհետացել է:

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեխայի խորթ հորը, ով էլ խոստովանել է, որ ինքն է սպանել տղային: Երեխային կասկածելով գողության մեջ` տղամարդը սկսել է ծեծել նրան, ինչի արդյունքում էլ տղան մահացել է: Հասկանալով, որ երեխան մահացել է, խորթ հայրը նրա մարմինը տարել ու թաղել է անտառում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ