18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչպես է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազը փախել Դոնեցկից /վիդեո/

Նրանից հետո, երբ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային զգուշացրել են ձերբակալման մասին, նա անմիջապես փախուստի է դիմել: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Վիկտոր Պշոնկան եւ Եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն փետրվարի 22-ին փախչում Դոնեցկից, գրում է Life News-ը: 

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են սահմանապահները փորձում են նրանց կանգնեցնել, օդ են կրակում: Սակայն պաշտոնյաներին դա չի կանգնեցնում. Կլիմենկոն սկսում է կռվել սահմանապահների հետ, իսկ Պշոնկան իր թիկնապահների օգնությամբ փախչում է տերմինալից: 

Ինչպես ասել է Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում պաշտոնյաների թիկնապահները ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին, ինչը թույլ է տվել նրանց լքել օդանավակայանի տարածքը: Այժմ Պշոնկային, իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար, մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ