20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստուգել կազինո մտնողների անձնագրերը

Այսօր կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակաները Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն են:

Առաջարկվում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ տարիքի վերաբերյալ:

Կառավարությունը, սակայն առաջարկում է նախագծի 2-րդ հոդվածով լրացվող ՛՛խաղատուն՛՛ բառը և դրա հոլովված տարբերակները փոխարինել ՛՛խաղասրահ՛՛ բառով և դրա հոլովված տարբերակներով: Բացի դրանից, կառավարությունն անհրաժեշտ է համարում նաև սահմանվող պահանջների խախտման դեպքում կազմակերպիչների համար նախատեսել պատասխանատվության միջոցներ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ