18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

18 օր է, ինչ նախագահականի դիմաց են /վիդեո, ֆոտո/

Մոտ 18 օր է, ինչ Հայաստանի նախագահի նստավայրի  մոտ բողոքի ակցիա են անցկացնում “Հարսնաքարի” գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած ամբաստանյալների հարազատները։

 Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի մարտի 24-ի վճռով բոլոր ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Նրանց հարազատների խոսքով, պատիժը շատ-շատ է: Հարազատները չեն արդարացնում ամբաստանյալներին. Հանցանք կատարել են: “Բայց բոլորին տալ նույն պատժաչափը, գոնե վերանայեն”,-ասացին նրանք:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ