21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են փորձում սնանկացնել հայ գործարարին. Յունիբանկը ընդդեմ Հին Էրիվանի/վիդեո/

”Հին Էրիվան”  ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց  ”Հին Էրիվան” հոլդինգի և ”Յունիբանկի” միջև տեղի ունեցող ֆինանսական սկանդալը :

”Հին Էրիվան հոլդինգը ֆինանսավորվել է Յունիբանկից 2007 թվականից: Անձամբ ես ստացել եմ սեփականատիրոջ կողմից շահավետ առաջարկություն: Երկու տարվա մեջ շուրջ մեկ  միլիոն դրամի չափով տոկոս եմ վճարել: 2009 թվականի մայիսի 25-ին  իմ աշխատասենյակ են բերել առաջին համաձայնագրերը և ես այնքան մեծ վստահություն ունեի բանկի նկատմամբ, որ ստորագրում եմ անմիջապես, հետո մեկ ժամ անց ես նայում եմ համաձայնագրերը և զգում, որ ինչ որ բան այն չէ: Զանգում եմ  ու շտկվում է համաձայնագիրը: Այնուհետև շուրջ երկու տարի մենք գրեթե չենք առնչվում մինչև կուլմիանցիոն կետը”,-տեղեկացրեց Տեր-Առաքելյանը:

Երկու տարի հետո նույն օրը 33 միլիոն դրամ գումար է դրվում հաշվին:

‘’Մայիսի 25-ին  2011 թվականի բանկը մեր հաշվից գանձում է կատարում առանց մեզ տեղյակ պահելու”,-ասաց ռեստորանի սեփականատերը:
Տեր Առաքելյանի կինը դիմել ՌԴ նախագահին հարցին լուծում տալու համար, վերջինս ՌԴ քաղաքացի է: Առաքելյանը նշեց, որ փորձում են իրեն սնանկ  ճանաչելու շնորհիվ տիրանալ ռեստորանի շենքին: Դրանով իսկ խաթարելով 25տարի ստեղծված ընկերության աշխատանքը:

Ֆինանսական շանտաժի առաջ կանգնած բիզնեսմենը Վարդան Աթայանի գործողություններում տեսնում է  քրեական հատկանիշներ, խարդախություն և իրավաբանական անձին իր գործնեությամբ վնասելու մասերով:

Իսկ ովքեր են կանգնած ”Յունիբանկի” հետևում: Ովքեր են, որ թիկունք կամ տանիք են հանդիսանում հայազգի բիզնեսմենի տարիների աշխատանքը խլելու գործում:

”Ես իմ բարոյական ձևաչափից չեմ ուզում դուրս գալ, երբ ժամանակը գա կասեմ ովքեր են կանգնած Յունիբանկի ետևում և ինչ ձևով են ուզում ինձնից կորզել այդ յոթ ու կես միլիոն դոլլարը: Ես հայտարարել եմ , որ ճանաչում եմ 2,8 միլիոն դոլլարը: Ես պատրաստ եմ մուծել ասածս գումարը յոթ աշխատանքային օրում և դուրս գալ այս բանկի ճիրաններից:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ