05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու` Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է РИА Новости-ն: Ալեքսանդր Յանուկովիչը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Յանուկովիչ-կրտսերին 5 տարվա ազատազրկում է սպառնում: Հարկ է նշել, որ Ալեքսանդր Յանուկովիչն անհետացել է փետրվարի 23-ին:

Ուկրաինայում ուժայինները ծեծել են ռուս լրագրողուհուն

Ուկրաինական Մարիուպոլում նախօեին ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողուհի Քրիստինա Բաբաեւային: Նկարահանող խումբը նախօրեին ձերբակալվել է ուժայինների կողմից, հաղորդում է RT-ն: Բաբաեւան հայտարարել է, որ ձերբակալումը շատ կոպիտ ձեւով է ընթացել, եւ նա դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել: Նա ասել է, որ իրեն նետել են գետին ու մի քանի հոգով սկսել ծեծել: Բացի այդ, լրագրողուհին […]

Պաշտոնյան սպառնացել է. վրան կտեղադրեն կառավարության շենքի դիմաց/վիդեո/

Սպիտակի մահաբեր երկաշարժը մահասարսուռ արձագանքով անցավ նաև Տեր-Հովակիմյանեների ընտանիքի վրայով: Ընտանիքի  17 անդամներից  5-ը այժմ տարբեր կարգի հաշմանդամություն ունեն: Վեներային բախտը այլ ուղղությամբ տարավ ու նա այժմ բնակվում է Գերմանիայում, իսկ ընտանիքի մյուս անդամները սկզբում դատապարտված էին վագոն տնակում մի կերպ գոյատևելուն, այնուհետև Վեներայի և նրա ազգությամբ հույն ամուսնու  ֆինանսական աջակցության շնորհիվ տուն գնեցին Երևանի […]

Տղամարդը դանակով խփել է հղի կնոջ փորին, ապա դանակահարել տղային ու հարեւանին

Մոսկվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեղի բնակարաններից մեկում տեղի ունեցած դանակահարությունների փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, վեճի արդյունքում տղամարդը դանակով խփել է իր հղի կնոջ փորին, ապա դանակահարել է կնոջ 21-ամյա որդուն եւ հարեւանին: Ներկայումս բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար, որին վաղաժամ հանել են` կեսարյան հատման միջոցով: Միջադեպը տեղի է ունեցել երեկ: Նախնական […]

Ղրիմի գեղեցկուհի դատախազը` ուշադրության կենտրոնում. նրան կրկին տեսանյութի հերոսուհի են դարձրել /վիդեո/

Հայտնի բլոգեր Enjoykin համացանց է տեղադրել տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան է: Տեսանյութը արդեն մեկ միլիոնից մարդ նայել: Այն վերնագրվել է` “Ղրիմը մերն է”:

Նավապետն առաջիններից է լքել խորտակվող նավը. նոր մանրամասներ /վիդեո/

Հարավային Կորեայում օրերս նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 9-ի: անետ կորած է համարվում 290 հոգի: Խորտակման վայրում այսօր վաղ առավոտվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Известия-ն: Հիշեցնենք, որ խորտակված շոգենավում 477 հոգի է եղել, որոնց մեծ մասը` դպրոցական երեխաներ: Կասկածներ կան, որ անհետ կորածները մնացել են նավում, նրանց չի հաջողվել […]

Խաչիկյանի դատը հետաձգվեց /լրացված, վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Դատարանը պիտի լսեր վկաներին: Սակայն դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովիկ Գրիգորյանը ներկա չէ դատավարությանը, քանի որ վերջինս հիվանդ է եւ բուժվում է: Ըստ դատարան ուղարկված տեղեկանքի, վիրուսային հիվանդություն […]

Կրկին զոհեր Ուկրաինայում. Մարիուպոլում ռազմաբազայի վրա գրոհի ժամանակ մարդիկ են մահացել /վիդեո/

Այս գիշեր Ուկրաինայի Մարիուպոլում լուրեր են տարածվել, որ տեղի ինքնապաշտպանական ուժերը փորձում են գրավել քաղաքում տեղակայված ռազմաբազան, գրում է Интерфакс-ը: Երեկոյան ռազմաբազայի մոտ շուրջ 500 հոգի է հավաքվել, ովքեր պահանջել են զինվորականներից “կիսվել զենքով”: Ապա ցուցարարները փորձել են գրավել ռազմաբազան, ինչի արդյունքում զինվորականները կրակ են բացել: Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել […]

Ոստիկաններին օրհնում կամ անիծում են, հարգում կամ արհամարհում

Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է:Աշխարհի բոլոր երկրներում էլ նույն վիճակն է. նրանց օրհնում կամ անիծում են, հարգում կամ արհամարհում:Կցանկանայի, որ իսկապես ստեղծեինք հարգանքի արժանի պրոֆեսիոնալ ոստիկանություն, ով իսկապես արժանապատվորեն կկրեր իր կոչումն ու պարտականությունը հասարակության ու պետության նկատմամբ:Իմ պատկերացրած ոստիկանությունը շանթարգելի դերը ստանձնած ոստիկանությունն է… Տոնդ շնորհավո´ր, ոստիկա´ն… Նորայր Նորիկյանի Facebook-յան էջից

Երեկույթի ընթացքում ոստիկանի որդին սպանել է 5 հոգու

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, ով կասկածվում է 5 հոգու սպանության մեջ: Ինչպես պարզվել է, երիտասարդը, ով ոստիկանի որդի է, ուսանողական երեկույթի ժամանակ դանակահարել ու սպանել է 5 հոգու: Երիտասարդը մշակույթի եւ դիզայնի համալսարանի ուսանող է, գրում է CBC News-ը: Երեկույթը տեղի է ունեցել համալսարանը ավարտելու կապակցությամբ, դրան հավաքվել են միեւնույն կուրսի ուսանողներ: Մահացածները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված