04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տղամարդը դանակով խփել է հղի կնոջ փորին, ապա դանակահարել տղային ու հարեւանին

Մոսկվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեղի բնակարաններից մեկում տեղի ունեցած դանակահարությունների փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, վեճի արդյունքում տղամարդը դանակով խփել է իր հղի կնոջ փորին, ապա դանակահարել է կնոջ 21-ամյա որդուն եւ հարեւանին: Ներկայումս բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար, որին վաղաժամ հանել են` կեսարյան հատման միջոցով:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ: Նախնական տվյալներով` 40-ամյա տղամարդը խոհանոցից դանակը վերցրել է, նախ հարվածել 41-ամյա կնոջը, ապա նրա 21-ամյա որդուն եւ իրենց 46-ամյա հարեւանին, որոնք փորձելիս են եղել կանգնեցնել տղամարդուն եւ թույլ չտալ սպանել կնոջը:

Կեսարյան հատումից անմիջապես հետո նորածնին վիրահատության են ենթարկել, քանի որ դանակի հարվածը վնասած է եղել նրան: Տղա երեխան, բժիշկների խոսքով, հարվածի ողջ ուժգնությունն իր վրա է վերցրել, չնայած մոր վիճակը նույնպես ծանր է, քանի որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել:

Հարեւանի վիճակը եւս ծանր է:

40-ամյա տղամարդուն ձերբակալել են, քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ