05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի նոր շենքի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին եւ գործունեության ծրագրերին:  Շենքը վերանորոգվել եւ ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաեւ փաստաբանների […]

Կրակոցներ Մոսկվայի մետրոյում. կան վիրավորներ

Նախորդ գիշեր Մոսկվայի մետրոներից մեկում ազգությամբ չեչեն տղամարդը կրակ է բացել մի խումբ բելառուսների ուղղությամբ, ինչի արդյունքում երկու հոգի վիրավորվել են, մեկը` հայտնվել կոմայում: Տղամարդուն անմիջապես ձերբակալել են ոստիկանները: Ինչպես պարզվել է, չեչենի ու բելառուսների միջեւ մետրոյում լեզվախռիվ է սկսվել, ինչի արդյունքում էլ տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել:

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ

Ադրբեջանցի լրագրող,  “Այնա-զերկալո”-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է ադրբեջանական apa.az-ը: Ներկայում լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով /պետական դավաճանություն/: Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է նաեւ Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական […]

Բելառուսում մահապատժի են ենթարկել ուսանող-պատմաբանին

Բելառուսում դեռեւս մինչ դատական գործընթացների ավարտը մահապատժի են ենթարկել պատմաբանական ֆակուլետի ուսանողին: Երիտասարդը մեղավոր է ճանաչվել կրկնակի սպանության մեջ: Զոհերը նրա կինն ու կնոջ սիրեկանն են դարձել, ում երիտասարդը սպանել ու անդամահատել է:   23-ամյա Պավել Սելյունի մահապատիժը, սակայն, միջազգային իրավունքի խախտում է, եւ ՄԱԿ-ն այժմ քննարկման է դրել այդ հարցը, գրում է newsru.com-ը: Նախաքննությունը […]

Ղրիմի դատախազը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ-ներ

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ինչու է Ղրիմի գեղեցկուհի դատախազն “ատամների արանքից” խոսում: Օրերս մի շարք կայքեր գրել են, որ Նատալյա Պոկլոնսկայան սկսել է այդպես խոսել նրանից հետո, երբ դաժան ծեծի է ենթարկվել հանցագործների կողմից, ովքեր, ըստ այդ տեղեկատվության, ցանկացել են վրեժ լուծել, որ Պոկլոնսկայան իրենց ընկերներին բանտ է ուղարկել, գրում է topnews.ru-ն: […]

Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց, ում վիրավորել էր /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին “Ռոսիա 1” հեռուստաալիքի “Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ” հաղորդման ուղիղ եթերում ներողություն է խնդրել “Ռուսաստանն այսօր” տեղեկատվական գործակալության լրագրողուհուց` ասելով, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել, տեղեկացնում է РБК-ն: Ժիրինովսկին նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին […]

Հարձակում Սլավյանսկի բլոկպոստի վրա. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում երկու մեքենաներ հարձակում են գործել քաղաքում տեղակայված բլոկպոստի վրա ու կրակ բացել, ինչի արդյունքում կա 5 զոհ եւ վիրավորներ, փոխանցում է RT-ն: Մահացածներից երեքը խաղաղ բնակիչներ են: Բլոկպոստի վրա կատարած հարձակման ժամանակ այնտեղ գտնվել են միայն անզեն տեղացի բնակիչներ, որոնք սովորաբար զննում են քաղաք մուտք գործող մեքենաները։ Ինչպես պարզվել է, բլոկպոստին են […]

11-ամյա տղան փրկել է ընկերուհուն մանկապիղծից

Խակասիայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի բռնաբարության փոքրի մեջ: Բռնաբարությունից աղջնակին փրկել է նրա 11-ամյա ընկերը` տղան հետեւել է մանկապիղծին եւ կարողացել ազատել նրան: Ձերբակալվածը 28-ամյա երիտասարդ է, ով արդեն դատվել է գողության համար: Պարզվել է, որ միջադեպի օրը` ապրիլի 16-ին, տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տեսել է 8-ամյա աղջկան` ընկերների […]

6 տարեկան երեխան գնդակահարել է մի կնոջ

ԱՄՆ-ում 6 տարեկան երեխան գնդակահարել է մի կնոջ: Երեխան կրակել է կնոջ վրա մեքենայում, որտեղ թողել էին ատրճանակը: Ատրճանակը պահված է եղել մեքենայում, սակայն երեխան պատահաբար գտել է եւ կրակել մեքենայում նստած կնոջը: Նրան տարել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:

Ժիրինովսկու հերթական սկանդալը. նա նեղացրել է հղի լրագրողուհուն /վիդեո/

Այսօր առավոտյան Ռուսաստանի Պետդումայի նիստի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին հերթական սկանդալն է բարձրացրել, նա վիրավրոել է հղի լրագրողուհուն, գրում է РИА Новости-ն: “Россия сегодня”-ի լրագրողուհին Ժիրինովսկուն հարցրել է, թե որդյոք Ռուսաստանը պետք է պատասխան պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայի դեմ, որն արգելել է ռուս տղամարդկանց մուտքը երկիր: Ի պատասխան` Ժիրինովսկին սկսել է գոռալ ու վիրավորել լրագրողուհուն: «Ինչ պատժամիջոցներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված