Բելառուսում մահապատժի են ենթարկել ուսանող-պատմաբանին
Բելառուսում դեռեւս մինչ դատական գործընթացների ավարտը մահապատժի են ենթարկել պատմաբանական ֆակուլետի ուսանողին: Երիտասարդը մեղավոր է ճանաչվել կրկնակի սպանության մեջ: Զոհերը նրա կինն ու կնոջ սիրեկանն են դարձել, ում երիտասարդը սպանել ու անդամահատել է:
23-ամյա Պավել Սելյունի մահապատիժը, սակայն, միջազգային իրավունքի խախտում է, եւ ՄԱԿ-ն այժմ քննարկման է դրել այդ հարցը, գրում է newsru.com-ը:
Նախաքննությունը պարզել է, որ 2012-ի օգոստոսի 5-ին երիտասարդը խանդի հողի վրա սպանել է կնոջն ու նրա սիրեկանին, իսկ վերջինի մարմինն անդամահատել է, մարմնի մասերը նետել աղբամանն, իսկ գլուխն իր հետ վերցրել:
Երբ ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդին, նրա մոտ հայտնաբերվել է տղամարդու գլուխը:
Հարկ է նշել, որ մահապատիժը տեղի է ունեցել մինչ դատական գործընթացների ավարտն, ու դրա մասին տեղյակ չեն պահվել երիտասարդի հարազատները: